ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ուղեկցվեց զանգվածային հանրահավաքներով, երթերով, բախումներով: 2017-ի ընտրություններին ընդառաջ թվում էր, թե առանց ընդգծված ընդդիմադիր առաջնորդի հասարակությունը ոտքի չի կանգնի, ինչի՞ մասին է սա վկայում, որ, այնուամենայնիվ, ոչինչ կորած չէ՞: Հասարակական ակտիվությունը 2017-ին հնարավո՞ր է, ո՞ր ուժերին եք տեսնում որպես հասարակության ընդդիմադիր հատվածին առաջնորդող: Այս հարցերն ուղղեցինք «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:
«Եթե ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած փողոցային գործընթացները համարում ենք զանգվածային (նկատի ունենալով բազմամարդությունը), ապա այն կարելի է զանգվածային համարել միայն համեմատելով «Հիմնադիր խորհրդարանի» նախկին հանրահավաքների հետ: Ըստ էության, այդ միջոցառումներին մասնակցում էր առավելագույնը 5-7 հազար քաղաքացի, որը զանգվածային համարելը, մեղմ ասած, չափազանցություն է: Իսկ թե ինչու այդ գործընթացներն այդպես էլ քաղաքական բնույթ չստացան, կարծում եմ, որ դա բացարձակապես կապ չունի առաջնորդների բացակայության հետ: Փողոցային գործընթացները քաղաքական բնույթ չստացան, քանի որ ի սկզբանե այն պատճառը, որը հարուցել էր այդ գործընթացը, քաղաքական չէր եւ, եթե անգամ հարթակում Պարույր Հայրիկյանի փոխարեն լինեին բոլորիս հայտնի ընդդիմադիր առաջնորդները, այդ հարթակը միեւնույն է քաղաքական չէր դառնալու:
Բռնությամբ քաղաքական փոփոխություններ անելու փորձին հասարակության նմանատիպ արձագանքը վկայում է այն մասին, որ մեր հասարակությունը, չնայած բոլոր ժամանակների իշխանությունների կողմից իրականացված հետեւողական դեգրադացիայի քաղաքականությանը, մերժում է նմանատիպ փորձերը, ինչն, իմ կարծիքով, միայն դրական ազդակ է: Մինչեւ ԱԺ ընտրությունները շատ փոփոխություններ կլինեն քաղաքական դաշտում, բայց մի հարցում վստահ եմ. «Հիմնադիր խորհրդարանի» կողմից ՊՊԾ գնդի գրավումն արդարացնող ուժերից եւ ոչ մեկը չի ստանալու հասարակության քվեն եւ այդ ուժերը 2017-ին ԱԺ-ում մանդատներ չեն ունենա», նկատեց մեր զրուցակիցը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ հարցազրույցը կարդացեք օգոստոսի 9-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Հիմնադիր խորհրդարանին» աջակցող ուժերը ոչ թե ժողովրդի քվեն չեն ստանա, այլ իշխանությունները կանեն ամեն ինչ, որ նրանք չհայտնվեն խորհրդարանում: Նույնիսկ եթե մարդկանցից ոչ բոլորն են դուրս եկել փողոց,միևնույնն է աջակցում են տղաներին: Եվ այդպես գիտնականի համոզվածությամբ կարծիք մի հայտնեք: Թե՞ կարծում եք Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի փոխարեն ձեզ են ընտրելու: Ձեր նման ՀԿ-ները հենց դրա համար են, որ նախապատրաստեն ընտրակեղծիքները:
Հարգելիս, խոսելով ողջ ժողովրդի անունից, ինչը բնորոշ է մեր հասարակության որոշ մասին` մեջբերում եմ Ձեր վերոշարադրյալը` «Նույնիսկ եթե մարդկանցից ոչ բոլորն են դուրս եկել փողոց,միևնույնն է աջակցում են տղաներին:», օբյետկտիվ իրականությունը բոլորովին այլ է: Քաղաքական և քաղաքացիական դաշտերում առկա իրական պատկերը գնահատելու համար խորհուրդ կտամ հիմնվել փաստերի վրա այնպես, ինչպիսի հիմնավորվածությամբ, որ իր վերլուծությունն է ներկայացրել պարոն Սամսոնյանը: Այն, որ այսօր մեր հասարակության գերզգալի հատվածը քաղաքական գործընթացներում ընդհանուր հաշվով շահառու չէ և մեծ մասին անգամ չեն հետաքրքրում այդ զարգացումները` դա անհերքելի փաստ է (հակառակ դեպքում ականատես կլինեինք ոչ թե 5-7 հազարանոց, այլ գոնե երկրի բնակչության 10-20%-ը կազմող քաղաքացիների պայքարին): Մյուս կողմից` ուրախ եմ, որ կամա թե ակամա` այդ «ոչ շահառուների» մասը չցանկացավ կանգնել արյունահեղության և բռնի պայքարի կողմն անցած զինյալների շարքերում. դա երբեք չէր կարող որևէ դրական արդյունքի հանգեցնել: Բռնությամբ բռնության դեմ պայքարել` նշանակում է ստիպել իշխանություններին կիրառել էլ ավելի բիրտ ուժ և դառնալ էլ ավելի ռեպրեսիվ, իսկ զենքով անգամ հաջողության հասնելու դեպքում դա կնշանակեր կերտել նոր Հայաստան, որտեղ հարցերը լուծվելու են նույն այդ միջոցներով (ինչպես արդեն երկար տարիներ է, որ հարևան Թուրքիայում «ավանդույթ» է դարձել իշխանափոխության այդ միջոցը): Սա ևս մեր` պատերազմական դրության մեջ գտնվող պետությանը ոչ մի օգուտ տալ չի կարող, այլ ընդամենը ոչ պետականամետ և պետության շահը ստորադասող միջոց է` է՛լ ավելի թուլացնելու տարածաշրջանում մեր հանրապետության դիրքերը:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի մասին Ձեր հնչեցրած մտքին: Լինելով կազմակերպության Խորհրդի անդամ, կարող եմ վստահեցնել` մեր կազմակերպությունը երբեք և որևէ կերպ չի նպաստել ընտրակեղծիքներին, ինչպես դուք եք ենթադրում: Կազմակերպության պատվիրակները Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ակտիվորեն պայքարում էին ընտրակեղծիքների դեմ: Խորհուրդ կտամ ծանոթանալ կազմակերպության հիմնադրման պատմությանը, նրա գործունեությանը (այցելեք civilngo.com կայքը), նպատակներին ու խնդիրներին, և եթե այդքանից հետո կրկին նման կարծիք կհայտնեք` պատրաստ եմ հանդիպել և խոսել տետ ա տետ` մեր կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Ի հակադրություն զենքով, բռնի փոփոխությունների կողմնակիցների` մեր կազմակերպությունը շատ լավ գիտի և առաջարկում է պայքարի խաղաղ` առանց արյունահեղությունների ճանապարհը` ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈւԹՅՈւՆԸ, որի մասին եթե տեղյակ չեք, ապա սիրով առաջարկում եմ կարդալ պարոն Սամսոնյանի «Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում» հոդվածաշարը, որտեղ պաթետիկ ստատուսային մտքերի փոխարեն, ինչն առկա է այսօր դաշտում, կգտնեք մասնագիտական լուրջ վերլուծություն:
Հուսով եմ, կարդալուց հետո ինքներդ լուրջ կմտածեք խաղաղ անհնազանդությամբ պայքարելու և երկրում իրական դրական փոփոխություններ կատարելու մասին:
Չեմ զարմանար- ՀՀԿ Էրտողանի մակարդակով ըլլալով ամէն բան սպասելի է
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի ”մենթ_ալիտետը՛՛:
Զարմանալի չէ դիպուկ գնահատականներից հետո հերթական անտեղի պիտակավորումների շարքը: Դա ընդամենը խոսում է հարցազրույցում տրված գնահատականների շուրջ ձեր կողմից հակափաստարկների բացակայության և մակարդակի մասին: Ինչ վերաբերվում է նրան, որ գործընթացին աջակցող ժառանգությունը, կամ հենց նույն ՀԽ-ն չեն անցնի խորհրդարան ապա միանշանակ պարզ է, որ առաջին հերթին չեն անցնի նրա համար, որովհետև չեն ստանա ժողովրդի քվեն, քանի որ դեպրիվացիա ապրող հասարակության աչքին նրանք կհամալրեն հերթական գործընթացը տապալած ուժերի շարքը: