Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հոկտեմբեր 19,2016 09:19

Հոկտեմբերի 18-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել (տուժածներ չկան). ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Veloster» մակնիշի 300 ZZ 30 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բարձրացել ճանապարհի եզրաքարին:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում` Գր. Լուսավորչի փողոցում, ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է ջրատարում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Prado» մակնիշի 55 QQ 005 պ/հ ավտոմեքենան:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի մոտակայքում` դաշտում, «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՄԱԶ» մակնիշի 31 ԼՏ 666 պ/հ ամբարձիչը:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող հատվածում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 S F185 պ/հ (5 ուղևոր), «Jeep» մակնիշի 34 RF 777 պ/հ (4 ուղևոր) և «ՎԱԶ-2121» մակնիշի 31 SY 768 պ/հ ավտոմեքենաները:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրություն

Լուսանկարը՝ արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31