Լրահոս
Օրվա լրահոսը

53 տարեկանում վախճանվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը

Դեկտեմբեր 26,2016 10:48

53 տարեկանում վախճանվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը. նրա մահվան պատճառ կարող էր դառնալ սրտային անբավարարություն, հաղորդում է Billboard-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ մահվան մեջ «կասկածելի հանգամանքներ չկան»:

Երաժշտի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել նրա գործընկերներ Էլթոն Ջոնը, Մարկ Ռոնսոնը, Լիամ Գալլախերը, Ռայան Ադամսը, ինչպես նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, Բրիտանիայի ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը:

Երգչի մենեջեր Մայքլ Լիփմանը Billboard-ին պատմել է, որ Ջորջ Մայքլի մահվան մասին իմացել է կիրակի առավոտյան: Իրեն հայտնել են, որ երգչին գտել են «անկողնում խաղաղ պառկած»:

Լիփմանի խոսքով՝ երգչի բռնի մահվան տարբերակը բացառվում է: Միաժամանակ նա հավելել է, որ սրտային անբավարարության վարկածը իր համար անսպասելի էր:

Ջորջ Մայքլի երաժշտական կարիերային ընթացքում վաճառվել է նրա շուրջ 100 մլն ձայնագրության: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են  Last Christmas, Wake me up before you go-go երգերը, ինչպես նաև Էլթոն Ջոնի հետ Dont let the sun go down on me ստեղծագործությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031