«Հայ Ձայն». Երևանի կենտրոնում, Աբովյան փողոցում գտնվող սուրբ Աստվածածին (Կաթողիկե) հին եկեղեցի-մատուռի դուռն այժմ ամբողջությամբ ապակյա է: Նախկինում դռան մեծ մասը փայտյա էր, սակայն այժմ այն դարձել է ամբողջությամբ ապակյա:
Այդ հանգամանքը անհանգստացրել էր ֆեյսբուքյան օգտատերերին, և նրանց մեծ մասը քննադատության էին ենթարկել նման մտահղացման հեղինակին: Նկատենք, որ Կաթողիկե եկեղեցու շուրջը կառուցվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը:
«Մնում էր մի հատ էլ ջակուզի դրվեր, որ մեր աշխարհիկ-կայֆարիկ հոգևորականները ամառային ռեզիդենցիայում կայֆեր անեին», -իր ֆեյսբուքյան էջում բողոքը այսպես է ներկայացրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Բացի ապակյա դռնից, ճարտարապետ Արտակ Ղուլյանը նկատել է, որ Կաթողիկեի ճակատային մասն ամբողջությամբ փոփոխված է և ամենևին էլ չի կրկնում վերականգնված Կաթողիկեն:
Կարդացեք նաև
«Ամեն ինչ պարզ է… արդեն կարող եմ ասել՝ այլանդակել են… սա արդեն ավելի լուրջ է, քան ապակին ու մեծ խաչը.. Ոչ ճարտարապետն է հասկացել, ինչ է անում, ոչ էլ՝ շարողը: Քիվը (կարնիզը) պետք չէր դնել ճակատում, ինչպես և արված էր, իսկ եթե դնում ես, ուրեմն պիտի ճակատը փակես պատով.», -քննարկումներից մեկում գրել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
«Հայ Ձայն»-ին չեմ ճանաչում, բայց հարգարժան «Առավոտ»-ը պիտի իմանար, որ միանգամայն այլ՝ արվեստագիտական միջավայրում իմ հնչեցրած կարծիքը չի կարելի մասնատել ու տանել Ստյոպա Սաֆարյանի քաղաքական տվայտանքների հարթակ…
Հարգելի պրն Ղուլյան, հոդվածի բնօրինակում այլ տեսակետներ էլ են համադրված՝ կարող եք համոզվել անցնելով հղումով: «Առավոտը» տոներից հետո առանձին կներկայացնի Ձեր մասնագիտական գնահատականը, եթե դեմ չեք: