Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին կբերի՞ Հայաստան

Հունվար 02,2017 10:51

Օլիմպիական քառակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող, ներկայումս աշխարհի թիվ 2 թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար, նորությունների Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի նշանադրության մասին լուրը շատ արագ տարածվեց համացանցում:

Արդեն ամբողջ աշխարհի գիտի, որ Բրուքլինում ծնված գործարար, ներդրող, գրքերի եւ ռադիոհաղորդաշարերի հեղինակ Ալեքսիս Օհանյանը Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ ընտանիքի սերունդ է: Ինքը՝ Օհանյանը, պատմել է, որ ինքը շատ ընկերներ ունի Հայաստանում, որ եղել է իր նախնիների հայրենիքում եւ անտարբեր չէ իր ազգի ճակատագրի հանդեպ:

Հետաքրքիր է՝ Ալեքսիսը Սերենա Ուիլյամսին ե՞րբ կբերի իր պատմական հայրենիք:

kim_canyeԵրբ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ եկավ Հայաստան, ժողովուրդը սիրեց իր փեսային:

Հերթը Ալեքսիսինն ու Սերենայինն է: Լավ կլինի, որ նրանց հետ գա նաեւ Սերենայի քույրը՝ Վենուս Ուիլյամսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031