Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի վերադարձը զարմացնում է, հետո զայրացնում, ապշեցնում, տարակուսում, շփոթեցնում… «Հրապարակ»

Հունվար 19,2017 12:03

Գագիկ Ծառուկյանի վերադարձը մի բան է ասում։ Պատրաստվեք միջին վիճակագրական ՀՀԿ-ական ԱԺ ընտրությունների։ Սա կարծես բոլորն են հասկանում՝ զարմանալով, թե որքան համառություն, որքան աներեսություն եւ որքան ներուժ ունի հավերժության ձգտող այս թատրոնը։

Մինչդեռ քաղաքականությունը Հայաստանում թատրոնի այլեւս չի ձգում։ Իշխանությունների համար հիմա միակ թատրոնը ժողովուրդն է։ Այդ իրենք են սենյակներում նստած թատրոն նայում, ոչ թե մենք։ Այսուհետ դերասանները մենք ենք ու խաղը կատարելապես մենք ենք առաջ տանում։

Մեզ ծանոթ դերասանները, ուշագրավ դատարկամտություններով զբաղեցնողները, զվարճացնողներն էլ գալուստներն ու կճոյանները չեն, այլ ՀՀ շարքային քաղաքացին է՝ վաղուց աղքատության շեմն անցած, վարկերի ու տոկոսների տակ, ընտրությունների քարոզարշավի ու վերջնական արդյունքների վրա ձեռք թափ տվող։ Առհասարակ՝ հուսահատ, արտագաղթող ու մահվան սպասող շարքային ՀՀ քաղաքացին։

Այդպես է՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը զարմացնում է, հետո զայրացնում, ապշեցնում, տարակուսում, շփոթեցնում… բայց սրանք մեր ցուցադրած թատրոնի դիտարժան հատվածներն են, հույզերի ու զգացմունքների շքերթը, որն իշխանությունների կողմից միանշանակ ծափահարություններով է ընդունվում։

Իսկ պայքարող քաղաքացին (թեպետ, եթե քաղաքացի է, անպայման պայքարի ածանցներ յուրաքանչյուր քաղաքացու մեջ արդեն որոշակիորեն առկա է), որը թեւաթափ չի լինում, չի հուսահատվում ու տկարանում, այնուամենայնիվ հավատալով, որ օրերից մի օր իր ձայնը տեղ է հասնելու, շրջելու է պետության, իր կյանքի ու կեցության կենսագրությունը, վերականգնելու է կորսված արդարությունը, սոցիալական հավասարությունը… ահա, այդ քաղաքացին եւս գոնե այս պահին իշխանությունների կողմից դիտարկվում է որպես հողմաղացների դեմ պայքարող խելքը գցած ասպետ՝ կրքոտ ու արժանատես… ինչը նախընտրելի է։

 

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031