Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կստեղծվի սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն

Հունվար 19,2017 12:08

2017թ. հունվարից մեկնարկում են Հայաստանում սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման և «Այ Բի Էմ» Կուրամ» համակարգի ներդրման աշխատանքները:

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի և «Այ Բի Էմ Արևելյան Եվրոպա և Ասիա» ընկերության միջև համապատասխան պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի էր ունեցել Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայությունում դեռևս 2016թ. դեկտեմբերի 29-ին: Այն տրամաբանական շարունակությունն էր 2014թ. դեկտեմբերի 2-ին «Այ Բի Էմ» ընկերության հետ ԱՄՆ ՄԶԳ/PRIP ծրագրի աջակցությամբ ստորագրված համագործակցության հուշագրի: Փաստաթուղթը նախատեսում էր Հայաստանում ստեղծել սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն, որը կսպասարկի ոչ միայն Հայաստանի սոցիալական համակարգը, այլ նաև կիրականացնի տեխնոլոգիաների արտահանում տարածաշրջանային երկրներ և համապատասխան ծառայությունների մատուցում:

Նշված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկը, և մեր երկիրը հավակնում է դառնալ լուրջ դերակատար տարածաշրջանային մակարդակում: Հայաստանի այս հավակնությունը ներառում է նաև սոցիալական ծառայությունների ոլորտը: Հայաստանի Կառավարությունը որդեգրել է ռազմավարություն` ձևավորել միասնական ծրագրային հենք բոլոր տեղեկատվական համակարգերի  համար: Այդ նպատակով ուսումնասիրվել են միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիական մի շարք լուծումներ:  Ներկայումս ՀՀ պետական բյուջեի 1/3-ն ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք իրականացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող գործակալությունների միջոցով: Այդ պատճառով ՀՀ Կառավարության կողմից խնդիր է դրվել ներդնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ: «Այ Բի Էմ» Կուրամ» համակարգն ունի ծրագրային լուծումներ, որոնք համահունչ են ՀՀ սոցիալական ոլորտի վերաբերյալ ՀՀ Կառավարության որդեգրած ռազմավարությանը և արդյունավետ գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031