Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. Նրանք, ովքեր ուզում են ինձ շուտ ճանապարհեն երկրից, ցավոք, պետք է նորից հուսախաբ լինեն». «Հայկական ժամանակ»

Փետրվար 02,2017 12:33 Share

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը հաստատում է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող բանկերից մեկի կառավարման խորհրդի անդամ աշխատելու առաջարկ է ստացել։

– Պարոն Անդրեասյան, ճի՞շտ է, որ հեռանում եք քաղաքականությունից։

– Օտարերկրյա, համաշխարհային մասշտաբի խոշոր բանկ ինձ առաջարկել է լինել Վրաստանում իրենց բանկի տնօրենների խորհրդի անդամ, բայց դա ամենեւին չի նշանակում արտագաղթել։ Եթե ես ընդունեմ այդ առաջարկը, ապա ուղղակի պարբերաբար պետք է այցելեմ այնտեղի բանկ եւ հիմնականում մասնակցեմ տնօրենների որոշումներին։ Այնպես որ, նրանք, ովքեր ուզում են ինձ շուտ ճանապարհեն երկրից, ցավոք, պետք է նորից հուսախաբ լինեն եւ տխրեն։

– Իսկ առաջարկը, որը ստացել եք, գրավի՞չ է, կընդունե՞ք։

– Գրավիչը, եթե նկատի ունեք ֆինանսապես եւ այլ առումներով, բնականաբար, գրավիչ է։ Բայց դա կախված է իմ հետագա քաղաքական անելիքների հետ։ Այնպես որ, երբ որ ես կորոշեմ՝ ինչ է կատարվում քաղաքական ընդհանուր համայնապատկերում, կորոշեմ իմ անձնական գործերը դասավորել։

– Չե՞ք ցանկանում ընկերության անունը նշել։

– Այդ բանկի անունը չեմ կարող նշել այս պահին, որովհետեւ պաշտոնական

չեն մեր վերջնական հարաբերությունները եւ դա կոռեկտ չեմ համարում։ Մասնավոր ընկերություն է եւ ճիշտ չէ նախօրոք մարդկանց առեւտրային գաղտնիքները բացահայտել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728