Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերի լարվածության մասին

Մարտ 03,2017 11:18

Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում արցախյան հակամարտության կողմերի հետ: Այս մասին նախօրեին կայացած ճեպազրույցին հայտարարել է գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերի լարվածությունը:

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով: Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքային դիրքորոշմանը, որը նաև ամրագրված է փաստաթղթերով»,-հավելել է նա:

Զախարովային խնդրել են մեկնաբանել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին արած հայտարարությունը, որով նա կոչ է արել մուսուլմանական աշխարհին միավորվել Հայաստանի դեմ: Պատասխանելով հարցին՝ արդյոք ԵԱՀԿ համանախագահները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարձագանքե՞ն Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» և Հայաստանի դեմ, որով հերթական անգամ փորձ է արվել հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ, ինչը հակասում է ՄԽ դիրքորոշմանը, Զախարովան ասել է, որ ինքը «հավելելու ոչինչ չունի»:

«Կարծում եմ՝ Դուք ինքներդ ամեն ինչ մեկնաբանեցիք։ Դուք ասացիք, թե ինչ է հայտարարել թուրքական կողմն, ու ինչպիսին է Մինսկի խմբի դիրքորոշումը։ Անկեղծ ասած՝ այստեղ հավելելու բան չկա։ Մենք լիովին հանձնառու ենք ղարաբաղյան կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը՝ որպես երկիր և որպես Մինսկի խմբի համանախագահ»,-հավելել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031