Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական ծրագրերում կներդրվի տեղեկատվության անվտանգության բաղադրիչ

Մարտ 03,2017 18:45

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և «Կասպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղեկատվական անվտանգության մասին:

Կարևորելով նախաձեռնությունը՝  ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին և տեղակատվության անվտանգության հայտնի մասնագետ Ե. Կասպերսկուն՝ համագործակցության համար. « Մենք լիահույս ենք, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա էլեկտրոնային դասավանդման ձևաչափով կրթության համակարգում ներառել տեղեկատվության անվտանգության բաղադրիչ, որը կարևոր նշանակություն ունի ինչպես երեխաների կրթության և դաստիարակության արդյունավետության, այնպես էլ այս ասպարեզում ծնողների  իրազեկվածության բարձրացման առումով»,- նշել է  ԿԳ նախարարը: Նրա խոսքով՝  տեղակատվության անվտանգության բաղադրիչը կներառվի մի քանի առարկայախմբերում և արդեն գալիք ուսումնական տարվանից կներդրվի դպրոցական ծրագրերում: Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում:

Ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ որի ընթացքում քննարկվել են հուշագրի իրագործման միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպչական հարցերը:

Հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա տարածման միտումն ու դրանով պայմանավորված մարտահրավերները, համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը, որոնք դիտվում են կարևոր նախապայման երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար:

Հուշագիրը նպատակ ունի բարձրացնել էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը, բարելավել երեխաների և ծնողների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունները:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է կողմերի միջև հաստատել համագործակցության շրջանակ, որը  կխթանի փոխադարձ հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն:

Մասնավորապես նախատեսվում է «Կասպերսկի լաբորատորիայի» կողմից փորձառության տրամադրում, ինչպես նաև  կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիայի» միջև:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակը սահմանափակված է կիբերվտանգների ոլորտին առնչվող ոչ-անձնական տեղեկատվության փոխանակմամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031