Լրահոս
Օրվա լրահոսը

«Նատալի ֆարմը», «Ղարաբաղցյանշինն» ու «Վեգա ուորլդը» հարկեր են թաքցրել

Մայիս 22,2017 15:48

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը հայտնվել է հարկայինի կողմից հրապարակված հարկեր թաքցնող ընկերությունների ցուցակում: Այս տարվա ապրիլին «Նատալի ֆարմը» 61 հազար 464 դրամի ապրանք է առաքել առանց ուղեկցող փաստաթղթերի: «Լուսակերտի Էլիտ» ընկերությունը նույն խախտումն է կատարել եւ պետությանը պատճառել 198 հազար դրամի վնաս: Ցանկում է հայտնվել նաեւ «Իմեքս գրուպը», որը հանրության շրջանում առավել հայտնի է «Իդեալ» ապրանքանիշով: Այս ընկերության թույլ տված խախտումը 47 հազար 250 դրամի է: Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք է առաքել կամ տեղափոխել Երեւանի սննդի կոմբինատը` կատարելով 353 հազար դրամի խախտում: Ցանկում տեղ են գտել նաեւ առավել խոշոր խախտում կատարած ընկերությունների անուններ, որոնց թաքցրած հարկերը միլիոնների են հասնում: «Ագաթ-777» ընկերությունը 2 միլիոն 41 հազար 900 դրամի առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք է առաքել կամ տեղափոխել:
«Լիա-Կ Գրուպը»` 2 միլիոն 400 հազար հարկ է թաքցրել, «Բաղրամյանշին» ընկերության կատարած խախտումը 2 միլիոն 30 հազար 700 դրամի է:
«Վեգա ուորլդ» ՍՊԸ-ն ցանկում տեղ գտած ընկերություններից ամենաշատ հարկ թաքցնողն է: Այս ընկերությունը 5 միլիոն 23 հազար դրամի է ապրանք առաքել կամ տեղափոխել` առանց ուղեկցող փաստաթղթերի: Փոքր չէ նաեւ

«Ղարաբաղցյանշին» ընկերության թաքցրած հարկերի չափը: «Ղարաբաղցյանշին»-ը 2 միլիոն 250 հազար դրամի հարկ չի վճարել պետբյուջե:

«Մելանտա» ընկերությունը պետությանը 403 հազար դրամի վնաս է պատճառել: «Շինմաստեր» ընկերությունը 1 միլիոն 104 հազար դրամ հարկ է թաքցրել: Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանք առաքողների ցուցակում հայտնվել է նաեւ «Բեկոն բրոդուկտ»-ը` պետությանը պատճառելով 174 հազար դրամի վնաս:

«Ռոստոմ եւ Զոհրաբ»-ը 358 հազար դրամով են հարկերից խուսափել եւ ապրանքն առաքել առանց ուղեկցող փաստաթղթերի: «Սիմար» ընկերությունը նույն խախտումը կատարել է` պետբյուջե չվճարելով 2 միլիոն 400 հազար դրամ:

«Դելտապրո» ընկերությունը 991 հազար 530 հազար դրամի հարկ է թաքցրել:

Նորիկ Հակոբջանյան Ա/Ձ-ն 1 միլիոն 700 հազար դրամի ապրանք է առաքել առանց ուղեկցող փաստաթղթերի: «Կամուրջշինը»` 1 միլիոն 599 հազար դրամով է հարկերից խուսափել:
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են այս տարվա մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, տեղեկանում ենք, որ կան այնպիսի ընկերություններ, որոնք նախկինում էլ նույն խախտումը թույլ են տվել: «Մուշ» ընկերությունը այս անգամ էլ է հայտնվել հարկայինի ցանկում, սակայն ավելի փոքր խախտումով: Անցյալ տարի դեկտեմբերին «Մուշ»-ը մեկ միլիոն 210 հազար դրամի հարկ էր թաքցրել, այս տարվա ապրիլին` 38 հազար 973 դրամ: «Արմսվիթ» ընկերությունն անցյալ տարի 48 հազար 600 դրամի խախտում էր կատարել, այս տարի ավելի քիչ է հարկերից խուսափել` պետբյուջե չվճարելով 10 հազար 520 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031