Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. 10 միլիարդի հավաքագրումը արժանահավատ չի, ավելի շատ պիտի հավաքագրվի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2017 11:22

«Նոր հարկային օրենսգրքով մենք մի շարք ուղղություններով ունենք էական աճ. բենզինի մասով՝ 25 հազարը դառնում է 40 հազար, սեղմված գազի մասով՝ 8 հազարը՝ 25 հազար եւ այլն։ Ես արժանահավատ չեմ համարում 10 մլրդ դրամը։ Կարծում եմ, որ ավելին պիտի հավաքագրվի»,-, խորհրդարանում 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հարց բարձրացրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին։ Հիշեցնենք, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նոր «Հարկային օրենսգրքը», որով նախատեսվում է բյուջեում լրացուցիչ 10 մլրդ 250 մլն դրամի եկամուտ ապահովել։

«Եթե դուք ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք, բայց այն, որ մենք կանխատեսել ենք հենց այդքան, ներկայացվածը փաստարկված է։ Դա արժանահավատ է», – հակադարձեց Ատոմ Ջանջուղազյանը։ «Ենթադրությունները սխալմունքի կամ սխալի չափ ունեն։ Դուք գրել եք՝ տոկոսն ինչքան է, մենք չենք կարող ենթադրություններ անել ու ասել՝ կյանքը ցույց կտա։ Գիտենք, որ գնաճային ցնցումները ուժեղ են, հիմա կարո՞ղ եք ասել՝ սեղմած գազի ակցիզը, որ երեք անգամ ավելանում է, հասարակական տրանսպորտի գինը որքա՞ն է փոխվելու։ Ենթադրություններ անել տեսական մակարդակով ճիշտ չէ»,- շարունակեց Միքայել Մելքումյանը: Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ չի պատրաստվում սեղմված գազի մասով տվյալներ ներկայացնել եւ հավելեց, որ ներկայացված բացատրագրում առանձին բոլոր ապրանքների մասով մանրամասներ կան, իսկ ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում, քանի որ առանց ենթադրությունների որեւէ մոդել չենք կարող ունենալ:

Մանրամասները` տեսանյութում

Իսկ մինչ այդ, Ատոմ Ջանջուղազյանը թվային տվյալներ էր ներկայացրել`գալիք տարվա բյուջեի մասով: Մասնավորաբար, 2018-ի բյուջեի նախագծով նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների 1 մլն 307 մլրդ դրամ մակարդակ, որի 97 տոկոսն ակնկալվում է ներքին աղբյուրներից ստանալ: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը 16 բյուջետային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 22 մլն դրամ։ Նախարարությանը տրամադրվող միջոցները, 2017-ի համեմատ, շուրջ 430 մլն դրամով ավելացել են։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը նախատեսվում է տրամադրել 87,1 մլրդ դրամ։ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը՝ 52,6 մլրդ դրամ: Այստեղ եւս դրամաշնորհային եւ վարկային ծախսերի բաժինը մեծ է, ներքին ծախսերը նախատեսվում են ընդամենը 17 մլրդ դրամ: Կադաստրի պետական կոմիտեին էլ բյուջեից կտրամադրվի 3,7 մլրդ դրամ, որը հիմնականում կծախսվի աշխատավարձերի վրա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031