Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը ԱԺ չի եկել, բայց կողմ է քվեարկել. «Հեռակա մասնակցում է ԱԺ քվեարկությանը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 10:34

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ եւ բոլորն էլ ընդունվեցին:

Սակայն քվեարկությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց ուրիշի փոխարեն քվեարկություններ, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքով դա արգելվում է, խախտողն էլ համարվում է կարգազանց պատգամավոր:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հորդորեց ստուգել որոշ պատգամավորների քվեարկությունը: Նրա խոսքով՝ «Ես ուզում եմ արձանագրեք, որ պարոն Ալեքսանյանը ներկա չի, բայց ինչ-որ կարգով հեռակա քվեարկությանը մասնակցում է: Ես խնդրում եմ արձանագրություններից իր բացակայությունները ֆիքսեք: Չի եղել այստեղ Ալեքսանյանը եւ քվեարկել է»:

Արա Բաբլոյանը պատասխանեց, որ հաջորդ օրենքների քվեարկության ժամանակ հաշվի կառնեն, բայց Փաշինյանը պնդեց, որ արդեն քվեարկությունների 90 տոկոսն անցել է, Սամվել Ալեքսանյանը բացակա լինելով՝ քվեարկել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031