Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մայրական մահացության բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է. զեկույց

Դեկտեմբեր 06,2017 10:42

Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը ներկայացրել է «Կանանց վերարտադրողական առողջությունն ու իրավունքները» խորագրով զեկույց, որի համաձայն Հայաստանում մայրական մահացությունը շարունակում է մնալ բարձր:

Զեկույցում նշվում է, որ 2000-2015թթ. մայրական մահացությունը Եվրոպայում ավելի քան կեսով կրճատվել է, այնուամենայնիվ, ավելի շատ քայլեր են անհրաժեշտ այդ թիվը նվազեցնելու համար: «Օրինակ, Եվրախորհրդի որոշ անդամ երկրներում մայրական մահացությունը 25 անգամ ավելի բարձր է, քան տարածաշրջանի մյուս երկրներում: Մայրական մահացությունը շարունակում է բարձր մնալ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ռումինիայում, Ալբանիայում և Ուկրաինայում»,- ասվում է զեկույցում:

Դրանում նշվում է, որ որոշ երկրներում սպառնալիքները դուրս են եկել հռետորաբանության սահմաններից՝ կանանց սեռական և վերարտադրողական առողջությունն ու իրավունքները պաշտպանող օրենքների և քաղաքականության ընդունմամբ: Օրինակ, վերջին տարիներին, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և մի քանի այլ երկրներում ընդունվել են օրենքներ և քաղաքականություն, որոնց համաձայն՝ կանայք պետք է որոշակի նախապայմաններ կատարեն՝ նախքան հասանելիություն կստանան հղիության արհեստական ընդհատման օրինական մեթոդներին:

Զեկույցում նաև նշվում է, որ տարածաշրջանի որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում (նաև՝ Ադրբեջանում, Ալբանիայում և Բոսնիա և Հերցեգովինայում) շատ կանանց համար հասանելի չէ հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031