Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետ. «Ներողություն եմ խնդրում նաև չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել»

Հունիս 06,2018 13:48 Share

Աշոտ Ղահրամանյանի հրաժեշտի խոսքը մարզի բնակչությանը և գործընկերներին

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգարժան գործընկերներ,

Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը:

Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի:

Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Այսօր մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորին` մեր մոտեցումները կիսելու, մեզ վստահելու և գործուն աջակցության համար:

Ներողություն եմ խնդրում նաև չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել…: Սակայն լիահույս եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն, և հավատացած եղեք` առաջին ուրախացողը հենց ես կլինեմ:

Եվս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմ գործընկերներին և վստահեցնել, որ մեր երկարամյա գործունեության հաջողության գրավականը եղել է միասնական, թիմային աշխատանքը և համախմբվածությունն ընդհանուր գաղափարների շուրջ:

Ամենայն բարիք և արևշատություն եմ ցանկանում Արմավիրի մարզի յուրաքանչյուր բնակչին, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ` նոր մարզպետին:
Լավ եղեք:

Մեծագույն հարգանքով`

Աշոտ Սարգսի Ղահրամանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Հրաշալի անձնավորություն, իրոք մեծատառով ՄԱՐԴ:

  2. Կարեն says:

    Գնա – գնա, ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ քեզ են սպասում…

Պատասխանել Կարեն

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930