Լրահոս
Օրվա լրահոսը

Լավատես եմ. Ժիրայր Սեֆիլյանը Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» մասին

Հունիս 06,2018 16:23 Share

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում նիստի մեկնարկից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտնեց, որ ժողովրդական շարժումից հետո լավատես է ու հույս ունի, որ շուտով կալանքից ազատ է արձակվելու։

Սեֆիլյանը կարծիք հայտնեց, որ իր ազատումն օրերի հարց է, իսկ մինչ այդ «Սասնա ծռերը» եւ առհասարակ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Նա նշեց, որ շատ ասելիք ունի, բայց առայժմ կլռի, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել։ Սեֆիլյանն ընդգծեց, որ նշյալ անձանց ազատ արձակումը կնճռոտ խնդիր է, ուստի պետք է նեցուկ լինել ներկայիս իշխանություններին, հանձին Նիկոլ Փաշինյանի։

Ի դեպ, այսօրվա նիստում Սեֆիլյանը հրաժարվեց իր կալանքը փոխելու եւ իրեն ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել, ասելով, որ կսպասի գործով մյուս անձանց առնչությամբ նույն միջնորդությունների մասին դատարանի որոշումներին։ Իսկ դրանք, հիշեցնենք, կլինեն բողոքի քննության ավարտին։ Հիշեցնենք, որ Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու փորձի եւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար եւ դատապարտվել 10.5 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է նրա վերաքննիչ բողոքի քննությունը, որով նա պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի նշյալ վճիռը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Հեղափոխություն եւ նոր Հայաստան, «Երկիր ծիրանի» կուսակցության եւ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դրոշի ներքո:

    Ազատազրկած Ժիրայր Սէֆիլյանին ու Վարուժան Ավետիսյանին հետագա կյանքն ավելի վտանգավոր է դառնում ազատության մեջ:Քաղբանտարկյալների խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը կարճ է տեվելու: Նրանց վզին կփաթաթեն նոր ոսկյա 1Օ կառատանոց շխթան:Մի մոռացեք որ Նիկոլն չի համագործակցե Ժիրայրի հետ:Հանդիպելով Ժիրայրին նրան պետք էր հետազոտեր թե ինչ հետագա քայլեր են անելու եւ նա դրանով կատարեց Սերժի հանձնարարությունը:

    «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, հայտարարեց, որ ամբաստանյալներին դատարան չբերելը կազմակերպված սադրանք է, որը խնդիր ունի սեպ խրել իրենց եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիր իշխանության միջեւ:
    Հիշեցման կարգով ասեմ որ սեպը խրվել է իրենց եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց:

    ՀՊԿ-ը Կոչ է անում համախմբվել ազգային-ազատագրական պայքար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի եվ «Երկիր ծիրանի» կուսակցության դրոշի ներքո:
    ժողովրդին ոտքի հանել ու պատրաստվել ընդվզման:

Պատասխանել Delea

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930