Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի «գլուխը ջարդողն» ազատ ման է գալիս մայրաքաղաքում՝ հավանաբար, մտածելով, թե հաջորդն ում գլուխն է հայտնվելու իր թիրախում. «Հրապարակ»

Հունիս 06,2019 11:38

Անցած տարվա աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով «բլոկադայի»  ենթարկվեց  ԱԺ-ն, մարդիկ անարգել մտան շենքի տարածք եւ սկսեցին իրենց պահանջները թելադրել օրենսդիրներին, շենքից ներսուդուրս   անողների  նկատմամբ հոգեբանական բռնություն գործադրել, ծաղրուծանակի ենթարկել։ Այսպիսով, Փաշինյանը վախի մթնոլորտում կարողացավ իր ուզածը թելադրել օրենսդիրներին։ Իսկ ոստիկանությունը մատը մատին չէր խփում՝ պատգամավորների իրավունքներն ու անվտանգությունը, առհասարակ՝ ԱԺ-ն պաշտպանելու համար։

Վերջերս մեծ աղմուկ հանած՝ դատարանների մուտքերը փակելը, որն իրականացվեց դարձյալ վարչապետ Փաշինյանի կոչով, նույնպես սահմանադրության կոպիտ խախտում էր. դատարանները համարվում են հատուկ պահպանվող պետական կառույցներ։ Դարձյալ ոստիկանությունը ոչինչ չձեռնարկեց, ընդհակառակը՝ նպաստում էր, որ «օկուպանտները» կարողանան իրենց գործն «ըստ արժանվույն» կատարել։ Այս գործընթացին զարմանալի արագությամբ արձագանքեց ամերիկյան կողմը, եւ պարզվեց, որ այնտեղ մի սորոսական փորձագետ հագած-կապած սպասում էր, որ մեր վարչապետը ջղայնանա դատարանների վրա եւ որոշի դատավորներին վեթթինգի ենթարկել։ Ու արագ-արագ եկավ, որ մերոնց սովորեցնի, թե ոնց են «վեթթինգելու», տարբերակելու լավ ու վատ դատավորներին։

Հրապարակում մի իշխանամերձ երիտասարդ կոչ է անում ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Տեղով քրեական գործ է. հրապարակավ մարդու նկատմամբ ֆիզիկական բռնության կոչ է արվում։ Դարձյալ մեր իրավապահների ծպտունը դուրս չեկավ, իսկ նախագահի «գլուխը ջարդողն» ազատ ման է գալիս մայրաքաղաքում՝ հավանաբար, մտածելով, թե հաջորդն ում գլուխն է հայտնվելու իր թիրախում։

Վերջին օրերին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»–ի կամ, ինչպես հասարակությունն է ասում՝ Սորոսի գրասենյակի առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիաները հանդիպեցին ոստիկանական ուժերի լուրջ դիմադրությանը. ցուցարարներին թույլ չէին տալիս մոտենալ գրասենյակին, բազմաթիվ ոստիկանական ուժեր հսկում ու պահպանում էին այն։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930