Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Մըշու Խըռ և Փափուռի է պարել Ստամբուլի օդանավակայանում. «Ա1+»

Օգոստոս 12,2019 14:27

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Մըշու Խըռ և Փափուռի է պարել Ստամբուլի օդանավակայանում։ Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ սա առաջին նմանատիպ դեպքը չէ։

«Կարին» համույթն ամեն անգամ, երբ լինում է Ստամբուլում, պարում է օդանավակայանում կամ հրապարակում՝ սկսած 2011-ի ապրիլի 24-ից։ Նախորդը «Աթաթուրք» օդանավակայանում էր։

«Ֆինանսական պատճառներով հաճախ ստիպված ենք լինում այլ երկրներ ճամփորդելիս մեկնել Ստամբուլի օդանավակայանից, բայց ամեն անգամ հայկական ազգային պարեր ենք պարում։ 2011-ի ապրիլի 24-ին Ստամբուլի հրապարակում երգեցինք «Գինի լից» երգը և պարեցինք։ Այդ ժամանակ մեզ մոտեցավ մի ոստիկան՝ զգուշացնելու, որ չի կարելի պարել, պատճառաբանեցինք, որ մրցույթի ենք մեկնում և պիտի փորձ անենք»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031