Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սերգեյ Կոպիրկին. «Որոշ լրատվամիջոցներ, որոնք ձգտում են ստվեր գցել եղբայրական ռուս- հայկական հարաբերությունների վրա, նպատակաուղղված հրահրում են այս թեման՝ ելնելով սեփական շահերից. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 20,2019 12:50

Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ Նա Հայաստանում ընդամենը մեկ անգամ է եղել՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ։ Վերջինիս խոսքով, այն ժամանակ նա նույնիսկ չէր պատկերացնի, որ այս երկրում կհայտնվի որպես դեսպան։

– Ակնհայտ է ռուսական կողմի ուշադրությունը Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ։ Որոշ ռուս քաղաքական գործիչներ պնդում են, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում, Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքները հաճախ մի տեսակ միակողմանի են լուսաբանում այդ դատավարությունը, տարբեր փորձագետներ պարբերաբար պնդում են, որ Վլադիմիր Պուտինը չի խրախուսում այս դատավարությունը, իսկ երբ Դուք վերջերս հանդիպեցիք Ռոբերտ Քոչարյանի հետ, հայ լսարանի մոտ այլեւս ոչ մի կասկած չմնաց, որ վերոնշյալ փորձագետների խոսքը անհիմն չէ: Ի՞նչ եք կարծում, հնարավոր չէ՞ սպասել դատական գործի վերջնական արդյունքին, որպեսզի խուսափեինք անտեղի բարդացումներից, եւ իրականում կարո՞ղ է այդ հարցը բարդացնել երկու երկրների հարաբերությունները՝ լայն իմաստով։

– Պատասխանելով ձեր հարցի առաջին մասին, ընդգծեմ, որ պաշտոնական ռուսական դիրքորոշումը լավ հայտնի է։ Այն ներկայացվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Ա. Լավրովի կողմից՝ 2018 թ. հուլիսի 31-ին Մոսկվայում ԶԼՄ-ի համապատասխան հարցին տրված պատասխանում։ Ակնհայտ է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Ա. Քոչարյանի գործով դատավարության թեման մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում։ Միաժամանակ այն, ցավոք, դարձել է տարբեր մեկնաբանությունների, զրպարտությունների ու շահարկումների առարկա, որոնք արտացոլվում են հայկական ԶԼՄ-ներում։

Մենք բազմիցս բախվել ենք այնպիսի իրավիճակների, երբ որոշ լրատվամիջոցներ, որոնք ձգտում են ստվեր գցել եղբայրական ռուս- հայկական հարաբերությունների վրա, նպատակաուղղված հրահրում են այս թեման՝ ելնելով սեփական շահերից։ Նման քաղաքականության մի օրինակ էր իմ հանդիպումը Ռ. Ս. Քոչարյանի հետ։ Ինչպես արդեն ասել եմ, խոսքը բնականոն մասնագիտական շփումների մասին է իմ՝ որպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանի՝ կացության երկրում տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ շփման շրջանակներում։ Բացի այդ, Ռ. Ս. Քոչարյանը Հայաստանի նախկին ղեկավարն է, որը 10 տարվա ընթացքում աշխատել է հանուն մեր երկրների միջեւ հարաբերությունների հիմքի ամրապնդման։

Եվս մեկ օրինակ՝ շահարկումները, որոնք առաջացրել են Ռ. Ս. Քոչարյանի հասցեին վերջինիս հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վ. Վ Պուտինի շնորհավորանքը։ Իմ հայ գործընկեր՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վ. Ս. Տողանյանը, կարծում եմ, տվել է սպառիչ գնահատական, նշելով, որ նշված շնորհավորանքի մեջ «ոչ մի արտառոց բան» չկա, եւ որ առավել եւս «խոսք էլ չի կարող լինել Հայաստանի ներքին գործերին որեւէ միջամտության մասին»։

Ուստի կարծում եմ, որ արհեստականորեն է բարդացվում։ Դրանից ելնելով, կարող ենք պնդել, որ լայն իմաստով այս հարցը խոչընդոտ չէ մեր երկրների միջել ռազմավարական զարգացման ճանապարհին։

– ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը Հայաստանի քաղաքացի Սիհրան Պողոսյանին արտահանձնելու մասին, որը քրեական հետապնդման է ենթարկվում, ՌԴ Գլխավոր դատախազության կողմից համարվել է անհնարին, եւ քանի որ միջնորդության մերժման կոնկրետ պատճառներ չեն ներկայացվել, կարծիք կա, որ ռուսական իշխանությունները քաղաքական որոշում են ընդունել այս հարցի վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում, այս կարծիքը իրական հիմքեր ունի՞։

– Որքան ինձ հայտնի է, ռուսական կողմը չի հայտարարել Մ. Ա. Պողոսյանին հանձնելը մերժելու մասին։ Ռուսաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական գերատեսչությունը դիմել է Հայաստանի Գլխավոր դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր ու հիմնավորումներ տրամադրելու համար։ Այսինքն վերջնական որոշում առայժմ չկա։ Տվյալ փուլում իրավաբանական գործընթաց է ընթանում։

Ուզում եմ նշել, որ ես չեմ նկատում Ռուսաստանում այն մարդկանց կողմից ապաստան ստանալու որեւէ «միտում», որը շահարկվում է տեղի մամուլում, որոնք Հայաստանում մեղադրվում են որեւէ իրավախախտում կատարելու մեջ։

Եթե նրանցից ոմանք գտնվում են Ռուսաստանի տարածքում, դա դեռ չի նշանակում, որ նրանց ապաստան է տրամադրվել։ Շատերն են ցանկանում այս հարցում ինչ-որ մեսիջ տեսնել, որը Մոսկվան իբր ուղարկում է Հանրապետության նոր ղեկավարությանը։ Իսկ ես ոչ մի «թաքնված ուղերձ» չեմ տեսնում։ Ընդհանրապես այս թեման քաղաքականացնելու փորձերը հակաարդյունավետ եմ համարում, քանի, որ այն գտնվում է, առաջին հերթին, իրավական հարթությունում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նոր իշխանություններին ուղղված «քաղաքական ազդանշանին», ապա այն շատ հստակ է. մենք ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, եղբայրական երկրներ ու ժողովուրդներ։ Տվյալ դիրքորոշումը ոչ մի փոփոխություն չի կրել։ Որքան ինձ հայտնի է, սա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության սկզբունքներին։

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Derenik Mikaelyan says:

    Մենք հիշում ենք որ Ռուսաստանն էր որ Թուրքիային զինեց, ֆինանսավորեց ու ԳԼԽԱՎՈՐԵՑ համատեղ ուժերով Հայաստանի 1-ին Հանրապետության ոչնչացումը ու տարածքների բռնազավթումը: Հայ ժողովրդի դեմ այդ մեծագույն հանցագործությունը ամրագրված է լենին-աթաթուրք 21 թվի «ռուս-թուրքական եղբայրության» պակտով, որին ԱՌ ԱՅՍՕՐ հավատարմության ՊԱՐԲԵՐԱԿԱՆ երդումներ են տալիս ռուսական իշխանական բոլոր թեւերի ներկայացուցիչները:
    Քանի դեռ Ռուսաստանը պաշտոնապես անօրինական չի ճանաչել լենին-աթաթուրք 21 թվի պակտը, ներողություն չի խնդրել ու ՉԻ ՀԱՏՈՒՑԵԼ իր արածի համար, ռուս-հայկական հարաբերությունները «եղբայրական» որակելը ընդամենը գաղութարարի ԼՊԻՐՇ կեղծարարություն է:

    Մյուս «մանր» թշնամությունների մասին նույնպես չենք մոռանում՝
    – Արցախը հայաթափելու ռուս-ադրբեջանական հայտնի «կալցո» օպերացիան,
    – Ադրբեջանին ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ զենքի վիթխարի մատակարարումը Մոսկվայի կողմից
    – Հայաստանի զարգացման բոլոր ուղղություններում հսկայական պրոբլեմներ սարքելու ռուսական անթաքույց ջանքերը

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30