«Քանի Երեւանը աղմկում է միացման մասին, Բաքուն պատասխան աղմուկն է բարձրացնում։ Այնինչ Երեւանը բացարձակ կարիք չունի հայտարարելու, որ Արցախը Հայաստանի մաս է, քանի որ իրականում արդեն 30 տարի այդպես է։ Ընդամենը պետք է դադարեցնել «անկախ ԼՂՀ» թատրոնը, վերականգնել արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական իշխանության մարմիններ ընտրելու իրավունքը, որը նրանցից խլեց ՀՀՇն դեռ 90-ականներին, եւ վերացնել մի քանի ավելի երկրորդական ակտեր, որոնք հակասում են 1989թ. Արցախի միավորման մասին պատմական համատեղ որոշմանը, եւ վերջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը` հավելելով, որ դրանից հետո, Բաքուն ոչ հակադարձելու ու ոչ էլ բացականչական նշաններ դնելու առիթ կունենա։ «Այնպես որ, պարոն Փաշինյան, ավելի քիչ խոսեք միացման մասին եւ ավելի շատ գործեք, իսկ ամենակարեւորը դադարեցրեք «երկու պետություն» խեղկատակությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:



















































Թատրոնը ինքդս ես, Աղայա՛ն։ ԼՂՀ-ն թատրոն համարողներ, դուք սադրիչներ եք։ Արցախի ժողովուրդն իր հանրաքվեով անկախացել է վաղուց-վաղուց և միտք չունի իր անկախությունից հրաժարվել, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ։