Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը և Նուբար Աֆեյանը անդրադարձել են արհեստական բանականության ոլորտում Հայաստանի` առաջատար երկիր դառնալու հնարավորություններին

Հոկտեմբեր 17,2019 11:27

Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ամերիկահայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանին:

Զրուցակիցները կարևորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման և երկրում նորարարությունների կիրառման հարցեր:  Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականությանը և Հայաստանի` այս ոլորտում առաջատար երկիր դառնալու հնարավորություններին:

Քննարկվել է նաև հայության գիտական ներուժի, մասնագիտական հմտությունների և գործարար ցանցի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման:

Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031