Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ՝ ներկայացնելով համապատասխան կտրոն։
Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանություն
Հըմմմ,50 տարում ոչինչ չի փոխվել՝զինվորական արտահագուստով ,,Զվարթնոց,,օդանավակայանում իջնելուց հետո ինձ շրջապատեցին մի քանի,,տաքսիստներ,,և առաջարկեցին ամենաէժան գնով տեղափոխել Երևան՝պահանջելով եռակի բարձր գին՝եթե բանակից վերադարձող ես ծնողները ոչ մի գնի առաջ կանգ չեն առնի:Հիմա էլ զբոսաշրջիկներն են նույն թալանին ենթարկվում:Ծառայություն մատուցողները պետք է իմանան՝ոչ մի զբոսաշրջիկ մեկ դրամ ավել չի ցանկանում վճարել՝նույնիսկ 100դրամանոց ապրանքի գնի հարցում էլ սակարկում են…