Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոն` բեմի վրա. Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմերի բացօթյա ցուցադրությունների շարք է սկսում

Սեպտեմբեր 15,2020 13:02

Տևական ժամանակ մեր առօրյան կառավարող համավարակը դանդաղորեն  հետնահանջ է ապրում, որին զուգընթաց էլ քաղաքային բնականոն կյանքն սկսում է վերադառնալ նախկին ռիթմին։ Մնա տանը, մեկուսացիր համավարակի կարևոր ու առաջնային պայմաններն այլևս արդիական չեն։ Հիմա ազատորեն (պահպանելով  անհրաժեշտ կարանտինային կանոններ) կարող ենք գնալ կինո, թատրոն, համերգ, ակումբ՝ ուր որ կամենա մեր սիրտը։

Եվ հենց այս առիթով էլ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է «Կինոն բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարքը՝ կինոթատրոնի ամառային  դահլիճում  (սեպտեմբերի 19-27-ը):

Ծրագրի առաջնային  նպատակն է մշակութային դադարից  դուրս բերել հանրությանը՝ պարգևել ուրախ և տոնական կինոտրամադրություն՝ մեծ էկրանին ներկայացնելով երաժշտական ու կատակերգական լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը (Արման Մանարյան՝ «Կարինե», Լևոն Իսահակյան՝ «Ճանապարհ դեպի կրկես», ԳՄելիք-Ավագյան՝ «Երգում է Գոհար Գասպարյանը», ԼՎաղարշյան, Հ Մալյան՝ «Մի կաթիլ մեղրը»)։

Սույն ձեռնարկը նպատակ ունի նաև աջակցել համավարակի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված (ինչպես աշխարհի բոլոր կինոթատրոնները) մեր քաղաքի ամենահյուրընկալ մշակութային օջախներից մեկին՝ «Մոսկվա» կինոթատրոնին, տրամադրելով ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը։

Հայաստանի ազգային կինոկենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930