Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ». Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով

Հոկտեմբեր 20,2020 11:17

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում։ Բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան՝ հատկապես համավարակի։ Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր։

Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ։ Այս անգամ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արդեն ընկալելի ձևակերպմամբ հատուկ զորքերին՝ մեր Սպիտակ բանակին.

Շահեն, Հայկուհի, Դավիթ… բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։

Բժշկման ճակատում նույնպես եկեք նորից վերաիմաստավորենք և ամեն վայրկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միայն միասին կարող ենք և պարտավոր ենք տեր կանգնել մեր առողջությանն ու հայ զինվորի ապաքինմանը։

Աստված պահապան մեր Սպիտակ բանակին։ Վարձքներդ կատար, կյանքեր փրկող հրեշտակնե՛ր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031