Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար ուղենիշային պետք է լինի այն, որ իր գործողության արդյունքում մարդը փաստացի զրկվում է ազատությունից. ՄԻՊ

Նոյեմբեր 26,2020 00:30

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին Ոստիկանություն տանելու մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն իրականացրել է այց Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Այցից անմիջապես առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել նաև նրա փաստաբանը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ: Ստացվել են Ոստիկանության պարզաբանումները: Թե՛ պարոն Իշխանյանը, թե՛ նրա փաստաբանը Ոստիկանության բաժնում իրենց գտնվելու ընթացքում ծառայողների վերաբերմունքից բողոքներ չեն ներկայացրել, վերաբերմունքը եղել է հարգալից:

Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը վերաբերում է տեղի ունեցած կոնկրետ դեպքին ու հիմնված է հենց այդ դեպքի հանգամանքների ուսումնասիրության վրա:

Նախ, միջադեպի հանգամանքներն ինքնին վկայում են, որ դա կոնկրետ բնույթով այնպիսին էր, որ առնվազն բացակայել են անձանց Ոստիկանության բաժին տանելու հիմքերը՝ հատկապես այն դեպքում, երբ միջադեպը տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների ներկայությամբ:

Պաշտպանը կարևոր է համարում հատկապես ընդգծել, որ նախքան Ոստիկանության բաժին անձին տեղափոխելը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել ենթադրյալ իրավախախտման, այդ պահին Ոստիկանության ծառայողների համար հասանելի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ իրավախախտման հանրային վտանգավորությունը, անձի հանրային դիրքն ու հեղինակությունը և վերջապես կարևորը՝ միջադեպը տեղում հարթելու կամ վերացնելու իրական հնարավորությունը:

Բոլոր հնարավոր դեպքերում իրավախախտումների նախականխմանը, կանխմանը և խափանմանն ուղղված գործողությունները պետք է ձեռնարկել տեղում՝ առանց մարդու իրավունքին, այն էլ անձնական ազատության իրավունքին անհարկի միջամտության: Հստակ պետք է գիտակցել, որ անհրաժեշտ է ապահովել ողջամիտ հավասարակշռում անձի արարքի և ոստիկանական ներգործության միջև, իսկ ազատությունից զրկելը պետք է դիտարկել՝ որպես վերջին հնարավոր տարբերակ:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար ուղենիշային պետք է լինի այն, որ իր գործողության արդյունքում մարդը փաստացի զրկվում է ազատությունից և որ հենց ինքն է պետության այն ներկայացուցիչը, ով պարտավոր է երաշխավորել տվյալ մարդու իրավունքները:

Կոնկրետ միջադեպով պայմանավորված՝ իրավունքների պաշտպանության հարցում նշանակալից ներդրում ունեցող իրավապաշտպանին Ոստիկանության բաժին տանելը հանրային ընկալման տեսանկյունից կարող է ստեղծել նրա հանրային գործունեությամբ պայմանավորված լինելու տպավորություն, թեև, ըստ ամենայնի, Ոստիկանությունը նման նպատակ չի ունեցել:

Ուստի, կոնկրետ դեպքում անհրաժեշտ էր հաշվի առնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը, նրա նշանակալից ավանդը մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրի իրավական համակարգի զարգացման հարցում ու այն փոքր միջադեպը, որին ներկա են եղել Ոստիկանության ծառայողներ»:

Այսօր «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին Ոստիկանություն...

Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia on 2020 թ. նոյեմբերի 25, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30