Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 26,2021 09:00

«Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը: Վերջին տարիներին Թուրքիան տասն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ 5 մլրդ դոլարից հասցնելով 50 մլրդի, սակայն արցախյան պատերազմի ֆոնին թուրքական լիրայի անկումը վերջինիս ստիպում է այդ հարցում որոշ վերանայումներ անել: Այս երկիրն արդեն առարկայական դժվարությունների է հանդիպում տարբեր պետություններում ռազմական ներկայություն ապահովելու իր ձգտումներն իրականացնելիս:

Տարածաշրջանում ռազմական ուժի ցուցադրմամբ խմորումները շարունակվում են, ինչն առարկայական լարվածություն է առաջացնում նաեւ տարածաշրջանի մյուս երկրների՝ ՌԴ-ի եւ Իրանի համար:

Ստեղծված իրավիճակը Հայաստանին պարտադրում է մեծացնել ռազմական կարողությունների հզորացման եւ դիվանագիտական գործընթացները՝ մեզ համար բարենպաստ ռելսերի վրա դնելու նպատակով տարվող աշխատանքների ծավալները»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031