Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ «Պետությունը պետք է ունակ լինի իրականացնելու որակյալ կապիտալ ներդրումներ»

Փետրվար 02,2021 18:18

«Եթե մեր տնտեսությունում ինչ-որ բան կա, որն ինձ չափազանց մտահոգում է, դա կապիտալ ծախսերի թերակատարումն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նա մանրամասնեց՝ պետությունը պետք է ունակ լինի իրականացնելու որակյալ կապիտալ ներդրումներ. «Դա հնարավորություն կտա ոչ միայն պոտենցիալը բերել այն մակարդակին, որը կար մինչ համավարակն ու պատերազմը, այլ նաեւ էականորեն դրական կազդի մասնավոր հատվածի շահութաբերության վրա»։

Պարոն Գալստյանը ավելի պատկերավոր ներկայացրեց իրավիճակը՝ կապիտալ ծախսերի ճիշտ եւ ժամանակին կատարման դեպքում․ «Պատկերացրեք, որ կա ինչ-որ տնտեսություն, որը գտնվում է մի հատվածում, որտեղ ճանապարհ չկա, ու այդտեղ պետությունը ճանապարհ, ջրագիծ է անցկացնում, եւ դա այն հատվածն է, որտեղ խաղողագործությունը կարող է զարգանալ։ Պետության այդ կապիտալ ծախսերով՝ ճանապարհ կամ ենթակառուցվածքներ ստեղծելով, հնարավորություն է ստեղծվում, որպեսզի մասնավորը զբաղվի զբոսաշրջությամբ, խաղողագործությամբ, գինեգործությամբ»։

Անդրադառնալով տնտեսության վարկավորմանը, պարոն Գալստյանը նշեց՝ տնտեսության այն ճյուղերն են քիչ վարկավորել, որոնք կորոնավիրուսի համավարակից ամենաշատ հարվածներն են ստացել։ Նա ասաց նաեւ, որ սպառողական վարկավորման որոշակի նվազում է գրանցվել։ Սակայն, ըստ ԿԲ-ի, նախորդ տարի վարկային պորտֆելն, ընդհանուր առմամբ, աճել է, ինչը պետական աջակցության ծրագրերի արդյունք է, այսինքն, պետությունը մոտ 160 մլրդ դրամի աջակցության ծրագրեր է իրականացրել, որոնց զգալի մասը բանկային համակարգի միջոցով է կատարվել՝ վարկերի ձեւով։

Պարոն Գալստյանը նշեց՝ ԿԲ կանխատեսումներով այս տարի տնտեսական աճը 2% կլինի։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728