Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սկզբունքայնություն

Մարտ 03,2021 22:44

ՀՀ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կողմից վարչապետի հրաժարական պահանջելը, իշխանության և նրան աջակցող «առաջադեմ» գործիչների կողմից որակվեց, որպես ռազմական հեղաշրջման փորձ։  Ժողովրդավարության  արժեքներին հավատարիմ գործիչները հիշեցին նաև  հույժ կարևոր՝  բանակի չեզոքության սահմանադրական նորմը նույնպես։

Հիշեցում․

-1995թ․ հուլիսի 5-ի  խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի հաջորդ օրը ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորը հայտարարեց, որ ինքն անձամբ ականատես է եղել, թե ինչպես էր  բանակային  նույն  զորամասը քաղաքի տարբեր ընտրատեղամասերում շարքով և ցուցումով քվեարկում։

-1996թ․ նախագահական ընտրություններից հետո, ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց․ «Եթե ընտրություններում ընդդիմությունը նույնիսկ 100% ձայն հավաքեր, միևնույնն է իշխանությունը չէինք հանձնի»։

-2008թ․ հանրահավաքի ժամանակ  ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունեց ՀՀ Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի միացումը «ժողովրդին»։ Եվ հավաքված ամբոխը ցնծում և վանկարկում էր «Ման-վել, Գա-գիկ»։ Դիվական ժպիտը դեմքին ցնծում և վանկարկում էին նաև այսօրվա վարչապետն ու նրա խամաճիկները։

-Ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետը, առաջին իսկ օրից սկսեց բանակի ապաչեզոքացումը, հեռացնելով և քր․ գործեր հարուցելով փորձառու հրամանատարների դեմ, նպատակ ունենալով բանակը վերջնականապես դարձնել իրեն կից կառույց։

Չգիտես ինչու, վերը նշված օրինակները,այսօրվա իշխանության ներկայացուցիչները և նրանց հոգով և սրտով պաշտպանող «առաջադեմ» գործիչները ոչ միայն չեն նկատել ու քննադատել , որպես պետական հեղաշրջման փորձեր ու չեն հիշել բանակի չեզոքության մասին , այլև ողջունել են։

Եվ հանկարծ․․․

Ինքս, Օնիկ Գասպարյանի հայտարարությունը գնահատում եմ, որպես ուշացած, բայց այնուամենայնիվ պետական գործչի հայտարարություն, ով խորապես մտահոգված է  հայոց պետականության հնարավոր կորստով։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031