Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մշակութային կառույցների ղեկավարման մրցույթներում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ շրջանավարտները որևէ նախապատվություն չեն ստանում. Տիգրան Վիրաբյան

Հունվար 24,2023 23:45

Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջերս առնչվել եմ մի քանի դեպքերի, երբ արվեստի օջախների ղեկավարման մրցույթներում ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետն ավարտած թեկնածուներն ինչ-ինչ պատճառներով զիջեցին ոչ մասնագիտական կրթություն ստացած անձանց և հնարավորություն չստացան ղեկավարել տվյալ կառույցը։ Կարծում եմ՝ մշակութային տարբեր կազմակերպությունների տնօրենների թափուր հաստիքների մասին հայտարարվող մրցույթներում պետք է առաջնահերթություն տալ հենց այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստացած մասնագետներին, պրոֆեսիոնալ կառավարիչներին։ Այլապես ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետի գոյությունը, որը սոցիալ-մշակութային կառավարման ոլորտում տալիս է պրոֆեսիոնալ կրթություն, գրեթե անիմաստ է դառնում։ Երիտասարդները ուսումնասիրում են մասնագիտությանը համապատասխան տարբեր ճյուղեր՝ շուկայագիտություն, մենեջմենթ, ռիսկերի գնահատում և կառավարում, PR, հեղինակային իրավունք, ձեռք բերում տեսական և գործնական հմտություններ։ Սակայն, արդյունքում, այդ մարդիկ մրցույթներում հայտնվում են հավասար հարթության մեջ այն մարդկանց հետ, որոնք ամբողջովին այլ կրթություն ունեն և որևէ կապ չունեն արվեստի կառավարման հետ։

Եթե մենք չվերանայենք մեր վերաբերմունքը և պետական մշակութային կազմակերպությունների ղեկավարների մրցույթների հայտագրման փուլում առաջնահերթություն չտանք հենց այդ բաժինն ավարտած մասնագետներին, ստիպված կլինենք տվյալ օջախների կառավարման պաշտոններում տեսնել մարդկանց, որոնք որևէ աղերս չունեն արվեստի և նմանատիպ կառույցների հետ։ Ի դեպ, «Արվեստի պատմության տեսության և կառավարման ֆակուլտետն» արդեն գործում է 2011 թվականից և շրջանավարտների մի մասը բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում՝ անհատական նախագծերից մինչև աշխատանք կամ տարբեր հեռուստաընկերություններում, շատ քիչ մասը՝ նաև թատրոններում։

Հենց այս տխուր վիճակագրությունն է պատճառը, որ տարիներ շարունակ այս ֆակուլտետ դիմողների թիվը, եթե չի պակասել, ապա էականորեն չի էլ ավելացել։

Ուստի կարծում եմ, որ այս հարցը բավականին մտահոգիչ է, և հետագայում մեր գործողությունները պետք է միտված լինեն նրան, որ կարողանանք  այս մասնագիտությունն արժևորել որպես բուհում տրվող բարձրագույն կրթություն և շարունակել ֆակուլտետի գործունեությունը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031