Լրահոս
Օրվա լրահոսը

Օկուպացված տարածքներում թշնամին միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում, մենք արտաքին որոշ կապեր թուլացնում ենք, նոր կապերի հարցում՝ դանդաղում. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 04,2023 11:01 Share

Պետք է սկսենք բանակից։ Հայկական բանակն է մեր անվտանգության, մեր պաշտպանության ու մեր պետականության երաշխավորը։
Որպեսզի բանակը լինի այդ երաշխավորը, անհրաժեշտ է գումար՝ մշտապես արդիականացման ու անընդհատ վերազինման համար։ Որպեսզի գումարի պակաս չունենանք, վերջապես պետք է աշխատեցնենք տնտեսությունը։ Այն է՝ որակական այնպիսի փոփոխություն տանք տնտեսական մեր համակարգին, որ տնտեսական աճի հիմքը ամուր լինի, աճը տարերային չլինի՝ կախված, օրինակ, ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում ՀՀ ռուսաստանցիների ներհոսքից կամ խաղային բիզնեսի ծաղկումից եւն։

Եվ ամենակարեւորը՝ որպեսզի ապառնիով ու պիտի-ներով չխոսենք, հարկ է չմոռանալ իրականությունը, զանազանել առաջնային խնդիրները երկրորդականից, շտապ տալ առաջնային խնդիրների լուծումները՝ բայց ոչ մեր հաշվին։ Հիշում ենք, չէ, Տեղի դեպքերը, Շուռնուխի, Որոտանի… Սահմանամերձ վայրերում ապրելն ու արարելը դարձել է վտանգավոր, ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով արոտավայրերի օգտագործումն է անհնար դարձել, անասնագլխաքանակն է անկում ապրում, վարլահողերը չեն գործածվում։ Արցախում այգիների մշակումն է դարձել կենաց ու մահու կռիվ։ Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը թշնամին ամեն օր ավելի ու ավելի է սեղմում, տարածաշրջանային ծրագրերից դուրս ենք մնում, Արցախի օկուպացված տարածքներում թշնամին միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում, մենք մեր արտաքին որոշ կապեր թուլացնում ենք, նոր կապերի հարցում՝ դանդաղում, թշնամին ճիշտ հակառակը՝ ուժեղացնում եւ նախաձեռնում։ Մինչ մենք տեղի ենք տալիս միջազգային կոչերին ու հույսներս դնում թյուրքական կողմի կառուցողականության վրա, թշնամին անտեսում է նույն այդ միջազգային կոչերը եւ գործնական քայլեր անում՝ Արցախում եւ Հայաստանում անընդհատ բարելավելով իր դիրքերը՝ ամրացման աշխատանքներ տանելով։ Օրախնդիր այս հարցերը չլուծելով՝ բախվելու ենք էլ ավելի սրված պաշտպանական, անվտանգության եւ տնտեսական խնդիրների՝ վտանգելով ապագայի ծրագրերի հույսերը նաեւ։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930