Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզո՞ւմ եք գնդակահարել, խնդիր չկա, հանեք՝ գնդակահարեք». Նիկոլ Փաշինյան

Մայիս 05,2023 23:23 Share

«Ես բանտը հիշեցի ձեր ձայնը լսելով, որովհետեւ բանտում դուք էիք շատ հաճախ եթերում լինում»,- այսօր Չեխիայի հայ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, այսպես արձագանքեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արմեն Քոլոյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջինիս ձայնն է ճանաչում, դեմքով առաջին անգամ էր տեսնում: Տեղի հայկական կիրակնօրյա դպրոցի համահիմնադիր Արմեն Քոլոյանը խոսեց այն մասին, որ հայկական դասագրքերի տեղափոխման հարցը այժմ բարդացել է, որ կա գործարար, որը պատրաստ է սեփական միջոցներով դասագրքերը տեղափոխել, բայց ԱԱԾ-ն ինչ-որ խնդիրներ է առաջացնում: Մինչ Արմեն Քոլայանն այս պատմությունն ամենայն մանրամասնությամբ պատմում էր, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Էսքանն ասելու փոխարեն, զանգեինք՝ հետս կբերեի, գիտեիք, որ գալիս եմ»: Նա նաեւ նկատեց՝ «սա մեր պրագմատիկության մասին է խոսում» ու խոստացավ, որ եթե համակարգային խնդիր կա, դա կլուծվի. խնդիրը մտավոր սեփականության հետ է առնչվում:

Լրագրող, «Օրեր» պարբերականի խմբագիր Հակոբ Ասատրյանն էլ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ 44-օրյա պատերազմից 2,5 տարի է անցել, արդյո՞ք հնարավոր համարում է, որ զինվորական տրիբունալ ստեղծվի եւ Նիկոլ Փաշինյանն, իբրեւ գերագույն գլխավոր հրամանատար, ամբողջ հրամկազմի հետ պատասխան տա դատավարության ընթացքում, քանի որ ԱԺ քննիչ հանձնաժողովները վստահություն չեն ներշնչում:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ օրակարգում կա ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը, երկրում գործող քաղաքացիական վերաքննիչ, առաջին ատյանի եւ այլ դատարանների օրինակով. «Հիմա, դուք նկատի ունեք՝ համաձա՞յն եմ, որ ինձ պետք է դատել եւ գնդակահարել. ես 2020 թվականից հետո, դուրս եմ եկել ժողովրդի առաջ եւ ասել եմ՝ ժողովուրդ ջան, եթե դուք որոշեք, որ ինձ ինձ պետք է գնդակահարել, ես այդ գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ։ Որ պահին էլ որոշեց ժողովուրդը, այդ պահին էլ ես ոչ թե այդ պատի տակ հնազանդ կանգնելու եմ, այլ կանգնած եմ։ Ուզո՞ւմ եք գնդակահարել, խնդիր չկա, հանեք՝ գնդակահարեք: Այո, համաձայն եմ: Միանշանակ»:

Քարոզչական պատերազմի հետ կապված հարցին, հատկապես արտերկրում, որը վերջին հինգ տարիներին Հակոբ Ասատրյանի գնահատմամբ, չի նկատվում,Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա փոխկապակցված է այն քաղաքականության հետ, որը մենք պետք է ունենանք: Հակոբ Ասատրյանի դիտարկումը, որ Հայաստանի տեսակետը հասկանալի չի, մինչդեռ, նախկինում կար կառույց, որը համակարգված աշխատում էր արտաքին քարոզչական ճակատում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը պետք է ունենա ռազմավարություն եւ այդ ռազմավարությունը խաղաղությունն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր երեխաներին պատերազմել չպետք է սովորեցնենք, դրանց փոխկապակցվածությունը չպետք է սովորեցնենք, մեր խնդիրները հասկանալու մեթոդը պետք է սովորեցնենք, նաեւ թե հայրենիքն ի՞նչ է, պետությունն ի՞նչ է, դրանք տարբեր են, թե՞ նույնը. «Քարոզչություն, ճիշտ եք ասում, բայց մեր քարոզչությունն էր՝ «կիլդիմ», որը կտրտում էր եւ ջախջախում էր ամբողջ ադրբեջանական քարոզչությունը: Հա եղել է, որն աշխատում էր համակարգված: Միլիոններ ենք ծախսել երեւի էդ բաները՝ ոչխարների մասնակցությամբ մուլտիկները նկարահանելու վրա. դա էլ է մեթոդ եւ ի՞նչ է դա տվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    դու երբեք պատի տակ չես կանգնի հլու հնազանդ, ինչ դատարան էլ քեզ ասի մեղավոր ես միշտ կրկնելու ես որ ժողովուրդը չի ասել կանգնի պատի տակ այլ ինչ որ դատարան ու կռուտիտների կծիկը կբացվի նորից

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ավագ գրագիր Վանեկի հերոսական մահը
    Թշնամու զրահագնացքը պայթեցնելու խիզախ սխրագործությունը կատարելու ցանկություն հայտնեց, ի թիվս այլոց, նաև ավագ գրագիր Վանեկը։ Դրա համար նա, ինչպես և մյուսները, զգեստափոխվեց, գյուղացու շորեր հագավ։ Տեղի ունեցած պայթյունից նա ուշագնաց եղավ, իսկ երբ ուշքի եկավ, տեսավ, որ շրջապատված է թշնամիներով, որոնք նրան անմիջապես տարան իրենց դիվիզիայի շտաբը, որտեղ նա, մահվան աչքերին նայելով, հրաժարվեց որևէ ցուցմունք տալ մեր զորքի դասավորության և ուժերի մասին։ Քանի որ Վանեկին գտել էին զգեստափոխված, ապա նրան, իբրև լրտեսի, դատապարտեցին կախաղանի, սակայն պատիժը, նկատի ունենալով նրա բարձր աստիճանը, փոխարինվեց գնդակահարությամբ։
    Դատավճիռն անհապաղ ի կատար ածվեց գերեզմանատան պատի մոտ։ Քաջարի ավագ գրագիր Վանեկը խնդրեց, որ իր աչքերը չկապեն։ Այն հարցին, թե ի՛նչ է իր վերջին ցանկությունը, նա պատասխանեց․ «Բանագնացի միջոցով իմ գումարտակին հաղորդեցեք իմ վերջին ողջույնը։ Հաղորդեցեք, որ մեռնում եմ հաստատ հավատալով, որ մեր գումարտակը կշարունակի իր հաղթական ճանապարհը։ Հետո հաղորդեցեք կապիտան Սագներին, որ համաձայն բրիգադին տրված վերջին հրամանի՝ պահածոյի բաժինն ավելանում է մինչև երկու և կես տուփ»։
    Այդպես մեռավ մեր ավագ գրագիր Վանեկը, իր վերջին ֆրազով խուճապահար անելով թշնամուն, որը կարծում էր, թե խանգարելով մեր գետանցը, մեզ կկտրի մատակարարման բազայից և դրանով սով և միաժամանակ բարոյալքություն կհարուցի մեր շարքերում։ Թե Վանեկը որքան հանգիստ էր նայում մահվան աչքերին, վկայում է այն փաստը, որ մահապատժից առաջ նա թշնամու շտաբի սպաների հետ թուղթ խաղաց։ «Իմ տարած փողը հանձնեցեք ռուսական Կարմիր Խաչին»,— ասաց նա, ուղիղ նայելով իր վրա պարզված հրացանների փողերին։ Այդ մեծահոգությունն ու ազնվությունը արտասվելու աստիճան հուզեցին մահապատժին ներկա գտնվող զինվորական բարձրաստիճան անձանց»։

    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031