Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է գույքագրել Լոռիում և Տավուշում ջրհեղեղի հետևանքով մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

Մայիս 27,2024 14:20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Վերոնշյալ մարզերի աշխատակազմերի համապատասխան վարչությունների հետ համագործակցությամբ՝ կգույքագրվեն կրթական, մշակութային և մարզական ենթակառուցվածքների հնարավոր վնասման հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ:

Տեղեկատվության ամբողջական հավաքագրումից հետո կկազմվի վերականգնման անհրաժեշտ աշխատանքների ծրագիր՝ ըստ հրատապության և առաջնահերթության: Այս համատեքստում կարևորվել է հատկապես հաջորդ շաբաթվանից մեկնարկող ավարտական և միասնական քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: Հաշվի առնելով ստեղծված պայմաններում դիմորդների՝ քննական կենտրոններ հասնելու հնարավոր խնդիրները, քայլեր կձեռնարկվեն համապատասխան աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ համագործակցելով Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ:

Հաշվի առնելով, որ նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը դեռևս չի ավարտվել, առաջարկվել է ջրհեղեղից տուժած բնակավայրերում, ըստ իրավիճակի, դասերը ժամանակավորապես հեռավար կազմակերպել:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031