Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղազարյանը հանձնարարել է ուժեղացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ ամենօրյա վերահսկողությունը

Օգոստոս 08,2024 20:50 Share

Օգոստոսի 8-ին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և պարեկային ծառայության անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների չորս հենասյունային ուղղություններին՝ նախարարը նշել է, որ ակտիվ փուլում են Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ձևավորման աշխատանքները։

Քննարկվել են հանցավորության, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր։

Անդրադարձ է կատարվել Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից կոնկրետ դեպքերով իրականացրած աշխատանքներին ու գրանցած արդյունքներին։

Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության գործառույթների և ընդունելության վերաբերյալ մանրամասներ։

Քննարկման առարկա են դարձել նաև նոր ձևավորվող ստորաբաժանումների կադրային համալրման, վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության հարցեր։

Վահե Ղազարյանը հորդորել է ոստիկաններին՝ ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը թույլ կտա բարելավել սոցիալական երաշխիքները։

Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությանը՝ նախարարը հանձնարարել է ուժեղացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ ամենօրյա վերահսկողությունը։

Քննարկվել են նաև ձերբակալվածների պահման որոշ վայրերի օպտիմալացման և գործող վայրերի բարելավմանն ուղղված հարցեր։

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է ոստիկանների կարգապահական և բարեվարքության հարցերին:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Եթե անկիրթ ու անմակարդակ մարդկանց եք պարեկ դարձնում, ապա այդպիսիները վերահսկողությունն ինչ? ձևով կուժեղացնեն – իհարկե անմակարդակ ձևով։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031