Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հոդվածով. Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 11,2024 11:03 Share

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Շաբաթը սկսենք լավ լուրով՝ «Կոշիկի (ոտնամանի) գործով» հսկող դատախազը, քննիչի միջնորդությամբ, դադարեցրել է Արցախի Վանք գյուղից Նարեկ Թևոսյանի դեմ քրեական հետապնդումը՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հոդվածով։ Պարզ ասած՝ արդարացրել են Նարեկին։

Նարեկն այս գործով անազատության մեջ է գտնվել 3 ամիս, որից երկուս ու կես ամիսը՝ բանտային, մնացածը՝ տնային կալանքի ներքո։

Իհարկե, այս գործը ընդհանրապես չպետք է «ծնվեր», առավել ևս՝ բոլոր գրված ու չգրված օրենքներով՝ Նարեկը չպետք է բանտարկվեր (բանտարկողը Մասիվի դատավոր Մանվել Շահվերդյանն էր, որին՝ «ջերմ ողջույններ»): Բայց դե՝ այս պահին ավելի էական է այն, որ քննիչն ու դատախազը, ԻՐԵՆՑ ԻՍԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, արդարացրել են Նարեկին։ Չէ՞ որ կարող էին գործն ուղարկել դատարան ու ամիսներ շարունակ մեզ տանել-բերել։

Վստահեցնում եմ ձեզ՝ ցանկացած քննիչի ու դատախազի համար շատ ուրախալի է անձի իրավունքը վերականգնող լիարժեք օրինական որոշում կայացնելը, այն էլ՝ սեփական նախաձեռնությամբ։ Դա՛ է պատճառը որ ես նախընտրում եմ, որ քննիչ-դատախազները ողջամիտ ժամկետում զրկված չլինեն այդ հնարավորությունից։

Բայց մեկ այլ արցախցու՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մասով, ցավոք, ողջամիտ ժամկետն արդեն անցնում է, իսկ արդար որոշումը՝ չկա ու չկա։ Ավելին՝ պարոն Սարգսյանը փաստացի «կիսատնային կալանքի» տակ է՝ ամիսներ շարունակ նա 19:00-7:00-ը պետք է տնից դուրս չգա։ Ուստի ստիպված եմ միջնորդություն ներկայացնել՝ գոնե այդ պատժողական միջոցը վերացնելու մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930