Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունենում պայքար ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության ուղղությամբ. Բորիս Նավասարդյան

Մարտ 03,2025 16:09 Share

«Մեծ հաշվով՝ մեր դիրքորոշումն արտահայտել ենք մեր հայտարարության մեջ, բայց կուզենայի մի քանի շեշտադրում անել: Նախ անդրադառնամ բարձրաստիճան պաշտոնյայի այն գրառմանը, որտեղ ասվում էր, թե «Ազատությունն» արդեն ֆեյք է տարածում: Միանգամից ասեմ, որ այդ հրապարակման մեջ եւ դրանից առաջ որեւէ ֆեյք չկար, եւ որպեսզի լավ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ապա գոյություն ուներ որպես փաստ՝ բարձրաստիճան պաշտոնյայի ֆեյսբուքյան գրառում, որպես փաստ գոյություն ուներ Երևանը՝ իր կոլափս տրանսպորտային վիճակով, հետեւաբար լրատվամիջոցը կարող է օգտագործել այդ երկու փաստերը եւ գնահատող դատողություն անել»,- Մեդիա կենտրոնում կայացած «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտնի գրառմանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

«Ինչպես շատ բաներ, որ կատարվում են մեր շուրջը, սա էլ ես կապում եմ ընտրությունների հետ, այն ընտրությունների, որ տեղի կունենան 2026թ մայիսին կամ հունիսին: Տեղի է ունենում պայքար լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողության ուղղությամբ: Իշխանություններն այդ պայքարից դուրս չեն եւ փորձում են ճնշման տարբեր մեթոդներ օգտագործել, որպեսզի քննադատական խոսքը հնարավորինս լռեցնեն, իսկ իրենց ջատագովմամբ զբաղվող լրատվամիջոցներին խրախուսեն: Դա այն միտումն է, որ ակնհայտորեն նկատվում է այսօր: Եվ դրա առաջին զոհը փաստորեն դարձել է «Ազատությունը»,- ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31