Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների. վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան

Ապրիլ 04,2025 17:10 Share

Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ե՛վ Գյումրու, ե՛վ գյումրեցիների համար եք պատասխանատու։

Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։

Իսկ եղավ այն, ինչի մասին ասում էինք։ Գյումրու ճակատագիրն այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։

Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների։ Բայց չէ՞ որ մարդիկ հենց այսօր են անցնում ընտրակաշառքի գործերով։ Եվ բնական է, որ նոր ընտրությունների պարագայում հավաքած ձայների կեսն էլ չէին ունենա։

Եւ ուրեմն կեցցե՛ քաղաքական առուծախը, որը նոր երևույթ չէ։

Հարցն այն է՝ ծախողի՞, թե՞ ծախվողի դերում ես։

Ինչևէ, ոմանց թասիբի և արժանապատվության մասին պատկերացումներս ամբողջացան։

Սպասելի էր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «թասիբ և արժանապատվություն»… Փաշինյանին խօսնակը… այս աստիճան անջատուած լինել տարրական իրականութիւնից, իսկապէս որ բացառիկ երեւոյթ է… յատուկ ձիրք է…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930