Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին օրերին ակնհայտ փորձեր են արվում խաթարելու Հայաստան–Իրան հարաբերությունները. Հասմիկ Հակոբյան

Հունիս 16,2025 12:34

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան. «Վերջին օրերին ակնհայտ փորձեր են արվում խաթարելու Հայաստան-Իրան հարաբերությունները։

Ադրբեջանական քարոզչամեքենան երկու օր է տարածում է զրպարտիչ նյութեր, էժանագին ապատեղեկատվություն՝ «բացահայտումներ» անվան տակ, թե իբր իրանահայերը լրտեսական գործունեություն են ծավալել, հայերը Իրանի դեմ են գործում։ Երեկ նաև օտարերկրյա լրագրողը Սյունիքից «ռեպորտաժ» էր նկարահանել՝ Հայաստանին մեղադրելով Իրանի դեմ գործողությունների մեջ, որը մեր կառույցների գրագետ աշխատանքի շնորհիվ հերքեց հենց նույն լրագրողը և հեռացրեց նախօրեի ռեպորտաժը:

Ինչ եմ ուզում ասել՝ այսօր հիբրիդային պատերազմները պակաս վտանգավոր չեն, նման կեղտոտ տեղեկատվական սադրանքները կարող են լրջագույն վնաս հասցնել մեր արտաքին քաղաքականությանը, հենց այդ պատճառով պետք է չտրվել նման մանիպուլյացիաներին, վարել զուսպ, բայց հետևողական պետական քաղաքականություն։

Հայաստանը խաղաղություն է ուզում. մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, վստահելի կապերը, Իրանի հետ կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները»։

Քաղաքացիական պայմանագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30