Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքի անդամների փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն. Արթուր Ալեքսանյան

Փետրվար 27,2026 12:10

«Նախորդ տարի մենք որոշակի փոփոխություններ կատարեցինք եկամտային հարկի հայտարարագրման համակարգում, եւ համակարգն էականորեն պարզեցվեց, ներդրվեց հայտարարագրերի ինքնաշխատ լրացման համակարգ: Հայտարարատուները, որոնք կարիք չունեն հայտարարագրերում փոփոխություններ կատարելու, պարտադիր չի, որ մուտք գործեն համակարգ եւ ստորագրեն հայտարարագրերը: Այս դեպքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետում հայտարարագիրը համարվում է ներկայացված հարկային մարմին:

Մենք նաեւ սահմանեցինք, որ ընտանիքի անդամների միջեւ կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն: Իսկ երկրորդն այն էր, որ կառավարությունը կարող է սահմանել այնպիսի եկամտի տեսակներ եւ շեմեր, որոնք նույնպես հայտարարման ենթակա չեն» ,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարագրման գործընթացում կատարվող փոփոխություններին:

ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետը հավելեց, որ կառավարության նիստում նշյալ որոշումը հավանության է արժանացել, եւ այն բաղկացած է 2 հավելվածից, որոնցից առաջինում սահմանված են եկամտի տեսակները, որոնք առանց որեւէ շեմի՝ հայտարարագրման ենթակա չեն (օրինակ, ստացվող վարկերի գումարները), իսկ երկրորդ հավելվածով սահմանված են այն եկամուտները, որոնք միայն որոշակի շեմը չգերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա չեն (օրինակ, երբ մեկանգամյա գործարքը չի գերազանցում 1 մլն դրամը):

Արթուր Ալեքսանյանը մանրամասնեց. «Եթե ընտանիքի անդամներից մեկը, օրինակ, ամուսինը այլ երկրում է աշխատում եւ գումար է փոխանցում իր ընտանիքի անդամներին, այս պարագայում հարկային օրենսգրքով է սահմանված, որ ընտանիքի անդամների փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն, դրանք նվազեցվող եկամուտ են՝ նվիրատվություն համարվող եկամուտների շրջանակներում են: Օրենքով դա ամրագրված է, եւ այս մասով նոր փոփոխություն չունենք…Գուցե մեկի տղան, մյուսի քույրը աշխատում է դրսում, եւ եթե գումար է փոխանցում ընտանիքին, այդտեղից հարկային պարտավորություն չի առաջանում, նաեւ այդ եկամուտը հայտարարագրման ենթակա չէ»:

Ինչ վերաբերվում է թոշակառուներին, Ֆինանսների նախարարության պաշտոնյան ասաց, որ նրանց հայտարարագրերը կլրացվեն ինքնաշխատ համակարգով:

Ասուլիսն ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728