Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը տեղեկանք է հրապարակել՝ Երեւանի հանրային կանաչ տարածքների վերաբերյալ

Փետրվար 27,2026 16:05

ԹԻՀԿ-ը հրապարակել է նոր տեղեկանք, որը վերաբերում է Երևան քաղաքի հանրային կանաչ տարածքների կառավարմանը և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունքներին։

Հանրային կանաչ տարածքները՝ այգիները, զբոսայգիները, պուրակները, համայնքային սեփականություն են և քաղաքային կյանքի որակի կարևոր բաղադրիչ։ Դրանք պետք է ծառայեն բացառապես հանրային շահին՝ ապահովելով առողջ, անվտանգ և հասանելի միջավայր բոլոր քաղաքացիների համար։

Հետազոտությունը նպատակ ուներ գնահատել կանաչ տարածքների կառավարման արդյունավետությունը, բացահայտել համակարգային խնդիրները և ներկայացնել առաջարկություններ՝ հանրային շահի պաշտպանության և կառավարման բարելավման ուղղությամբ։

Ուսումնասիրությունն ընդգրկել է Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող մի շարք տարածքներ։ Վերլուծվել են վարձակալության պայմանագրերի համապատասխանությունը օրենսդրությանը, վարձավճարների համաչափությունը, տարածքների խնամքի և անվտանգության ապահովումը, ինչպես նաև վերահսկողության արդյունավետությունը։

Արձանագրված խնդիրների կրկնվող բնույթը վկայում է շարունակական և արատավոր կառավարման պրակտիկայի մասին, ինչը պահանջում է համակարգային փոփոխություններ և առավել թափանցիկ, հաշվետու քաղաքականություն՝ հանրային գույքի կառավարման ոլորտում։

Ուսումնասիրությունն իրականացվել է «Երևան մոնիտոր» նախաձեռնության շրջանակում։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երիտասարդներին, ովքեր ներգրավված են եղել ուսումնասիրության իրականացման և աշխատանքների կազմակերպման գործընթացում՝ իրենց կարևոր ներդրման համար։

Տեղեկանքը՝ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728