Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արդարացում ենք պահանջում, իսկ դատախազը՝ նոր քննություն կամ ըստ արարքի՝ պատիժ». Աննա Հակոբյանին սթրեսի ենթարկելու համար՝ 300 հազար դրամ. «Հրապարակ»

Ապրիլ 09,2026 11:08 Share

2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, եւ նրա կրտսեր դուստրն այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այն պահին, երբ անմար կրակի մոտ էին եղել Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները: Վարչապետի կնոջը տեսնելով՝ նրանք սկսել էին վանկարկել. «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, հողատու» եւ այլն: Միջադեպից անմիջապես հետո 7 անձ ձերբակալվել էր:

Քրգործից անջատվել է Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ՝ 70-ամյա Տիգրան Դերմոյանի մասը, նախաքննության ավարտ են հայտարարել եւ մասն ուղարկել դատարան` քննելու, իսկ մայր գործի նախաքննությունը շարունակվում է։
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Դերմոյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ կիրառվել է 375 հազար դրամի տուգանք: Որոշումը կողմերը բողոքարկել են վերաքննիչ քրեական դատարան, վերաքննիչն առաջին ատյանի որոշումը մեղմացրել է` 375 հազար դրամ տուգանքի փոխարեն նշանակել է 300 հազար դրամի չափով տուգանք։ Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վերաքննիչի այս որոշումը եւս ինքը եւ դատախազը բողոքարկել են վճռաբեկ դատարան․ «Մենք արդարացում ենք պահանջում, իսկ դատախազը պահանջում է նոր քննություն կամ ըստ արարքի` պատիժ, դեռ լուր չունենք՝ ընդունե՞լ է վարույթ, թե՝ չէ»։

Ինչո՞ւ է հենց Դերմոյանի դրվագն առանձնացվել։ Պապիկյանն ասում է, որ չի կարող այդ հարցին պատասխանել, ինքն էլ չգիտի. «Ընդ որում, 10 րոպեանոց վիդեոյում, որը ներկայացվել է դատարանին, Դերմոյանը լուռ կանգնած է, ոչինչ չի անում, չի վանկարկում»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930