Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը

Ապրիլ 13,2026 18:15 Share

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Եվրոպայի խորհրդի նշանակալի դերը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի կարևորությունը՝ որպես Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգի աջակցությանն ուղղված ռազմավարական շրջանակի։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030թթ. գործողությունների ծրագրի մշակման գործընթացում համագործակցության խթանման և իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930