Օրվա լրահոսը

Մինչ այս պահը ո՞ր միջազգային փորձագետին եք թույլ տվել մասնակցել այդ կեղծիքին ու ֆարսին, իհարկե, ոչ մեկին. Տաթեւիկ Հայրապետյան

Եթե որևէ իրական փաստ ունենայիք, դա ի ցույց կդնեիք միջազգային դատական ատյաններում, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարությանը կհարկադրեիք հետ քաշել դատական հայցերը ու փակել Ադրբեջանում պետական մակարդակով հայերի դեմ քարոզվող ատելության թեման․․․

Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ աջակցություն են ցուցաբերել միմյանց՝ ԵԽՔ գագաթնաժողովը հյուրընկալելու հարցում

Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։

Դեսպանը ներկայացրեց նաև 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նպատակներն ու առաջնահերթությունները

Հայաստանը կանի հնարավորը, որ այն ևս մեկ նշանակալի նվաճում հանդիսանա համաշխարհային ջանքերում՝ ուղղված մինչև 2050թ․ բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականին հասնելուն։

«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Վարդան Ղուկասյանի, ՔՊ-ի և ՀՀ դատախազության տեսակետները կարծես թե համահունչ են. Բալասանյանի պատասխանը

Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք:

Հայտնի են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակիցների անունները

Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 26-ին։

«Սա բանվորա-գյուղացիական բանակ ստեղծելու ճանապարհ է, մարդկանց ուղղակի բաժանում են սոցիալական խմբերի, ով փող ունի, բանակից կազատվի, ով չունի, պիտի գնա ծառայի»

«Սա այս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է։ «Նայեք հարկային փոփոխությունները, որ թե հարուստներն են 20 տոկոս հարկվում, թե աղքատները։ Իրենք խոշոր բիզնեսի շահերի ներկայացուցիչ են եւ դա պրոյեկտում են բոլոր բնագավառների վրա»։

Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ

Նույն հարցմամբ խնդրել էին հայտնել, թե հայ-ադրբեջանական բանակցություններն ինչի՞ շուրջ են, հաշվի առնելով, այն, որ փաստաթուղթը համաձայնեցված է, բայց չի ստորագրվում, արդյոք այդ բանակցությունները Ադրբեջանի նախապայմանների շուրջ են, ԱԳՆ-ից կրկին առանց հստակությունների նշել են. «Վերահաստատում ենք, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և վերջնականացված, և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն»:

«Մեր օրերում քիչ է մաքուր պարելը, այն էլ՝ գրեթե 2 դար առաջ ստեղծված բալետը, պետք է հանդիսատեսին զարմացնել կատարողական տեխնիկայով, դինամիկայով, արտիստիզմով»

Ինձ մոտ ծիծաղ առաջացրեց վերջին տեսարանը՝ բացասական իմաստով, չէ՞ որ Սերվանտեսի գործը շատ փիլիսոփայական է և իրականում ոչ մի կապ չունի այս բալետի հետ․․․ Կարծում եմ պետք էր ուշադրությունը դնել Դոն Կիխոտի կերպարի վրա, որի գործողությունները բեմադրության մեջ շատ անհասկանալի ու աղոտ էին, եթե ես չիմանայի բալետը և լիբրետոն՝ ոչինչ չէի հասկանա։

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

«Ցավում եմ, որ ազաբ աղջկան տարել, կալանավորել են»․ Վարդան Ղուկասյանը՝ իր նախկին խոսնակի կալանավորման մասին

Ընդհուպ ինքն իմ ամենամոտիկի վրա բան է գրել, ինքն իմ ամենամոտիկ մարդկանցից մեկին դատի է տվել, իմ թիմից շատերին էլ բան է ասում, բայց ես իրեն սիրում եմ, իր վրա «ամագ» ունեմ, իր սխալները համարում եմ, որ ես իրեն լավ չեմ զգաստացրել, հավանական է, ինքը որ դուրս եկավ, դուրս կգա անպայման, ես իրեն կզգաստացնեմ, ավելի լավ կլինի։

Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ

Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։

«Հաջորդ ամիս 20-30 տոկոս բարձրանալու է բոլորի աշխատավարձը»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր քաղաքապետ ընտրվելուն պես բարձրացնել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը, ինչն, ի դեպ, շատ ցածր է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատեց իր խոսքը։ «Հիմա բարձրաձայնում եմ՝ հաջորդ ամիս ավագանու նիստը լինելուց հետո 20-30 տոկոս բարձրանալու է բոլորի աշխատավարձը, բոլորի՝ քաղաքապետարանի, ենթակառույցների, մշակույթի, կրթության, սպորտի, կոմունալի,

«Կարող են մինչև 1991-ի սեպտեմբերի 21-ը հետ գնալ, տեսնել՝ անձն ունի՞ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք»․ Աննա Մելիքյան

Ըստ փաստաբան Վարազդատ Ասատրյանի՝ պետությունը չպետք է այդքան ռեսուրսներ ծախսեր, փորձեր հասկանալ, թե 30 տարի առաջ ինչ եկամուտներ են ունեցել պաշտոնատար անձինք։

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում

«Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց «Սև բերդը» ինքը սարքել է»․ Վարդան Ղուկասյան

Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում ընդհանրապես, իր ապրածը, ինչ-որ արել է իմ նկատմամբ, չեմ հարգում, բայց ինչ-որ ճիշտն է, ճիշտն եմ ասում, նմանատիպ կառույց, որ կառուցել է, հանրապետությունում չկա, էդ էլ ասեմ ձեզ, բայց որ դիմացի կանաչների մեջ շենք-շինություններ է կառուցել, այ, դա ուրիշ բան է:

Ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 4.8%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի 128-րդ ռակետին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, ATP վարկանիշային դասակարգման  ցուցակի 24-րդ համար Կարեն Խաչանովը Ժնեւում ընթացող Gonet Geneva Open մրցաշարի քառորդ եզրափակչում հանդիպեց ավստրիացի Սեբաստյան Օֆներին, որը 128-րդն է, եւ երեք սեթում պարտություն կրեց 6:4, 4:6, 4:6 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար։

Խորը կասկածներ ունենք, որ ի սկզբանե  տրամադրվել էր ճիշտ տեղեկատվություն, հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ փոխվել է տեղեկատվության բնույթը. Նորիկյան

Այս վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ պետական իրավասու մարմինների կողմից համակողմանի գործընթաց չի իրականացվել, տեղեկատվական հոսքերն էլ  պատշաճ չեն տնօրինվել. Նորիկյան

Գեւորգ Ալթունյանի պաշտպանական թիմը միջնորդում է դադարեցնել քրեական հետապնդումը եւ կարճել քրեական վարույթը

Հակակոռուպցիոն դատարանում (ՀԿԴ) դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով նախնական դատալսումները շարունակվում են: Պաշտպանական կողմը մի քանի միջնորդություն է ներկայացրել, որոնցից կարեւորը, որն այսօրվա դատական նիստում էլ քննարկվեց, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունն է: Ըստ պաշտպանական կողմի՝ հետապնդումը հարուցվել է

Տիգրան Ավինյան. Ձեր գործերը ձևավորելու են վաղվա Երևանը և Հայաստանը

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոնական օրն անցկացրել է Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: «Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ, այսօր բոլորս միասին հրաժեշտ ենք տալիս մի փուլի, որը լի է եղել հիշողություններով և ձեռքբերումներով։ Վերջին զանգը պարզապես արարողություն չէ. այն նորի սկիզբ

ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին և 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա 1 զոհ. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, ընկել նշված տան դիմաց կայանված

«Սա առաջին դեպքն է, երբ Կովկասյան ազնվացեղ եղջերուները վերադարձվում են Լոռու բնություն»

Մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը, Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի անտառներում բնություն արձակվեց ինը կովկասյան ազնվացեղ եղջերու։ Արձակումը կազմակերպվել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Սա առաջին դեպքն է, երբ ազնվացեղ եղջերուները վերադարձվում են Լոռու բնություն։ Մինչ այդ, 2022 և 2024 թվականներին

Զավեշտալի է, որ Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ականներին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի. Մայր Աթոռի արձագանքը Փաշազադեի հայտարարություններին

Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից։

Ազատի զինվորական կացարանի հրդեհից հետո ցուցում է եղել` բոլոր կացարաններին արագ կրակմարիչներ բաժանել. Ի՞նչ է պատմում պահեստապետը

Զորամասը վատ վիճակում է եղել, վահանակները  զորամասից հավաքել էին, որ ռմբակոծության տակ չընկնեն. պահեստապետ

Դատապարտյալի համար «Արմավիր» ՔԿՀ բերված կոշիկների միջից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 22-ին զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ա․-ի կողմից եղբոր՝ դատապարտյալ Ի․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա սպորտային կոշիկների ներբանի և միջատակի արանքից ծառայողները հայտնաբերել են 12 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել

Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային  կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ –  սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, –

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին․ Արփինե Սարգսյան

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային և քաղաքացիները ՀՀ-ում կարիք չեն ունենա իրենց մոտ ունենալ վարորդական վկայական:

Հայաստանում գիտնականների քանակը շատ է պակասել։ Դա արդյունք է այն իրողության, որ Հայաստանը հեռանում է միջազգային գիտական ծրագրերից. Գարիկ Իսրայելյան. «Ա1+»

Չինաստանում բավականին լավ հասկացել են, որ ժողովրդի կրթական մակարդակը և գիտության հետ կապը պետք է մեծացնել։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031