Օրվա լրահոսը

Չարագործը ՔԿ շենքում է մնացել մոտ 16 ժամ. 590.000 դոլարի հափշտակության առաջին փորձը եղել է դեկտեմբերին. Փաստինֆո

Գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ

Հայտ չի ներկայացվել: Հիմնանորոգման մրցույթը դեռ չի իրականացվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Արին Բերդ փողոցի անմխիթար վիճակի մասին

Քաղաքացիները փակել են Արցախի փողոցից ՋԷԿ և Արին Բերդ փողոց տանող խաչմերուկը. բողոքում են՝ ճանապարհն անմխիթար վիճակում է

Թուրքական մամուլ. Հաքան Ֆիդանի գրքի «գաղտնիքը․․․»

Ինչպես արդեն հայտնել ենք,  Մոսկվայում ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան. ուրվագծեր Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարին» գիրքը, որի շնորհանդեսը ապրիլի 21-ին կայացել է «Բիբլիո-Գլոբուսում»՝ Մոսկվայի գլխավոր գրքի տանը։ Գրքի հրատարակությունը և շնորհանդեսը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի գիտական, դիվանագիտական և հասարակական շրջանակներում։ Թուրքիայի գործող արտաքին գործերի

Առանց ԶՈՒ-ի երկիր. հետաքրքիր փաստեր ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատած պետության մասին

Մարտի 14-ին Հայաստանի եւ Սողոմոնի Կղզիների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին։ Երկրորդ համաշխարհայինի մարտավայրից մինչեւ առանց զինված ուժերի պետություն. «Առավոտն» առանձնացրել է հետաքրքիր փաստեր մեզ հետ հարաբերություններ հաստատած երկրի մասին։ Մեկ պետություն, 992 կղզի Սողոմոնի Կղզիները օվկիանական 992 կղզիներից բաղկացած պետություն է։ Այն գտնվում է հարավային կիսագնդում։ Այդ կղզիներից բնակեցված են միայն 147-ը։ Տարածքը 28.446 քկմ

Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ. Թաթոյան

Հայաստանի անվանումն անգամ շատ հարթակներում չեն գործածում այլևս` այն փոխարինելով «Արևմտյան Ադրբեջան»-ով:

Ադրբեջանում համակարգային ձևով՝ հայերի ձերբակալությունից, նախաքննությունից մինչև թարգմանությանը վերաբերող հարցերը կեղծվում են. Տիգրան Աբրահամյան

Ասել, թե տեղի է ունեցել անսպասելին, բնականաբար այդպես չէ, սակայն Բաքվից եկող տեղեկություններին, այդ թվում` կեղծ դատավարության մասով, պետք է մոտենալ խիստ վերապահորեն և ադրբեջանական քարոզչությանը զոհ չդառնալ:

Կոտրել են մարզահամերգային համալիրի մուտքի դռները. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 2 երիտասարդ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները և գտնվում են ներսում։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով նշված վայրից ձերբակալել

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող կինը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն

«Արմաթ» տեխնոճամբարը բացում է դռները դպրոցականների համար

Հուլիսի 7-ից Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ տեխնոճամբար»-ը՝ 11-15 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սովորում են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում, կամ՝ թեեւ չեն հաճախում «Արմաթ» աշխատանոց, բայց հետաքրքրված են կրթական ճամբարով: Ի դեպ, խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանում բնակվողներին՝ այս ճամբարը բաց է նաեւ Սփյուռքի՝ ճարտարագիտությամբ հետաքրքրվող երեխաների համար: Ճամբարը կտեւի ինը օր՝

«ԱԳՆ գործով» կայացվեց արդարացման վերդիկտ

Դատավոր Մուշեղ Արամյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ՝ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը չհամարելով «խուլիգանություն»: Երեկ Մեսրոպ Եսայանի, Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի գործով դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Պաշտպանությունն իրականացրել են Արսեն Բաբայանը, Նարե Հոնարչյանը, Վարազդատ Հարությունյանը, Վարդուհի Սարգսյանը։ Գործը 2024թ. հունիսի 19-ից վարույթ էր

Ադրբեջանում, կոռուպցիայի առումով, առաջին տեղում առողջապահության համակարգն է. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանցիների շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ Ադրբեջանում, կոռուպցիայի առումով, առաջին տեղում առողջապահության համակարգն է։ Այս ոլորտում կոռուպցիան ավելի տարածված է, քան՝ կրթության համակարգում, ոստիկանությունում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության տարածաշրջանային կենտրոններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլն: Արտասահմանյան ու տեղական տարբեր կառույցների կատարած ուսումնասիրություններն արձանագրել են, որ Ադրբեջանում քաղաքացիների մեծ մասը չի վստահում

Էրդողանը հայտարարել է, թե մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Թուրքիան այլևս չի կարող առաջ շարժվել հեղաշրջում իրականացրածների կողմից գրված սահմանադրությամբ։

Վարչական դատարանները նույնաբովանդակ որոշումներով են մերժում կալանավորվածներին

Էդվարդ Գրիգորյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ 23.04.2024 թվականի՝ դատապարտյալի նկատմամբ տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մեկ այլ կալանավոր էլ՝ Հովհաննես Զորոյանը դատարան էր դիմել ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի եւ ՀՀ արդարադատության նախարարության՝ որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Է.Գրիգորյանի հայցադիմումը վարչական դատարանը ուղարկել

Անկարան հուսով է, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Երևանի և Բաքվի միջև վերջնական խաղաղության համար

«Ազատություն». Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը գոհունակություն է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի և Երևանի ձեռք բերած պայմանավորվածության կապակցությամբ, փոխանցում է Anadolu թուրքական գործակալությունը՝ նշելով, որ նախօրեին Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և երկու ժամ տևած նիստից հետո խորհուրդը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում Անկարան հույս է հայտնել, որ անհրաժեշտ

Լավ սովորեք, որ լավ ապրեք: Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների հետևից. Ժաննա Անդրեասյանի ուղերձը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք՝ այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ

Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:

Վտանգալից մարտահրավերներ. «Ազգ»

Տեղի է ունենում գործընթաց, որի արդյունքից է կախված Թուրքիա, Ադրբեջան եւ Պակիստան եռյակի գլխավորությամբ Միջին Ասիա-Փոքր Ասիա իսլամական համադաշնության ձեւավորումը: Նահանգների օրհնությամբ ընթանում է մեկ այլ՝ նույնպես վտանգավոր գործընթաց, որը կոչվում է «Աբրահամյան համաձայնագրի» ընդլայնման գործողություն, որի մեջ մտնում է նաեւ «Միջերկրականի ոստիկան» Իսրայելը՝ արաբական որոշ երկրների հետ միասին, այս անգամ՝ ընդդեմ մեր բարեկամ երկրի՝ Իրանի: Այլ խոսքով՝ իսլամական ճակատ՝ իսլամական Պարսկաստանի դեմ…

«Կարող է լինել նաեւ Արցախի նախագահի 5 թեկնածու, քանի որ ԱԺ-ում կա 5 խմբակցություն, բայց մենք ոչ դասական քաղաքական իրավիճակում ենք»․ Արցախի խորհրդարանը նախագահ կընտրի

Հարցին, թե քաղաքական ուժերի մոտ կոնսենսուս կա՞ Արցախի նախագահի թեկնածուի հարցով, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Դեռեւս քննարկումների փուլում ենք, կարծում եմ՝ քաղաքական կամ անհատական ամբիցիաներ չեն լինի»։

Հաղթելու և Հայաստանում իրավիճակ փոխելու պայմանն այն է, որ  մյուս ուժերը Հայաստանին և հայ հասարակությանն ուրիշ առաջարկելու բան ունենան։ Կոնկրետ, հստակ ասելիք. Վահե Հովհաննիսյան

Չպատրաստվել նախորդ ընտրություններին Ընտրություններին գնալիս կարող ենք թույլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ հայտնի սխալն ու պատրաստվել «նախորդ մարտին»։ Նրանք Իշխանությունը եկավ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացավ պատմական ողբերգություն, իսկ առաջիկա ընտրություններին գնալու է «Իրական Հայաստան» -ի գաղափարով, որի տոտալ քարոզարշավն է տանում հիմա։ Իրականում իշխանությունը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակությանը։ «Իրական Հայաստանը» շատ

Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը «Fastex»-ի հետ համատեղ ներկայացրել են հավելվածի նոր ֆունկցիա, որով օգտատերերը կարող են Fastex-ում իրենց միջոցները հասանելի դարձնել Fast Shift-ում։ Այդպիսով հնարավոր է վճարումներ, գործարքներ և փոխանցումներ կատարել հենց այդ հաշվից: Նոր գործիքակազմը թույլ է տալիս առանց միջնորդավճարի լիցքավորել Fastex Exchange-ի դրամային հաշիվը՝ օգտագործելով Fast Shift դրամապանակում առկա միջոցները, և հակառակը։ Անհրաժեշտ

Մեկ տարվա տեւողության այս պայմանագիրը ամսական 50 հազար դոլար է արժենալու Հայաստանին. «Ազգ»

Վրդովված նշանակալի ձեռքբերման բացակայությունից, ՀՀ կառավարությունն ինքն էլ շրջադարձ կատարեց ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու այլնըտրանքային ուղիներ գտնելու համար:

Հաջիևը և ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները

ԵՄ արտաքին կապերի ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, տեղեկանում ենք Х միկրոբլոգում Բելեն Մարտինես Կարբոնելի գրառումից: «Ուրախ եմ ողջունել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին EEAS-ում: Մենք քննարկեցինք ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումները: ԵՄ-ն շարունակում է հանձնառու լինել

Նախորդ ղեկավարները նույնպես իրենց պատասխանատվությունն ունեն, բայց դա չի փոխում պատասխանատվությունը, որը կրում է գործող իշխանությունը, որը դարձավ ավելի հոռի, ավելի չար, ավելի ագահ, քան նախորդները՝ բոլորը միասին վերցրած. Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրապարակ»

Իրենց ինքնահավանությունը, ագահությունը, փնթիությունը, ներողություն խոսքիս համար` այդ քաղաքական ռաբիսությունը բերեցին նրան, որ իրենք, նաեւ անվտանգության մարմինները, որոնք իրենցից կախված էին,  անպատրաստ էին ընդունելու այդ հարվածները, որ հարեւան բռնապետը Թուրքիայի օգնությամբ իրականացրեց:

Ձախողված ծրագրի ամբողջական հետեւանքները դեռ չենք կրել. պետբյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ-ի շահութահարկը վճարելու համար. «Ժողովուրդ»

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների պետբյուջեից արված հատկացումները ընդհանուր առմամբ կազմել են 25 մլրդ դրամ, եւ արդյունքում ԱՆԻՖ-ը, 5 տարի գործելուց հետո, լուծարվել է։ Իսկ հետեւանքները մինչեւ այժմ «քերվում» են ՀՀ պետական բյուջեից։ 2024 թվականի հունիսին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Կառավարությունը որոշել է 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական

Բացառված է, որ ՔՊ-ականները ծպտուն հանեն

Երբեմն համացանցում «տեղեկությունների» եմ հանդիպում, իբր ՔՊ-ականները խիստ պահանջ են դրել Փաշինյանի առաջ, օրինակ՝ «զսպել» իր տիկնոջ, մեղմ ասած, ոչ կոռեկտ հանրային բառապաշարը: Հակառակ դեպքում, ըստ այդ «լուրերի», նրանք ոչ այն է՝ մանդատները վայր կդնեն, ոչ այն է՝ կհրաժարվեն պաշտոններից: Այդ «տեղեկությունները», վստահ եմ, ծայրից ծայր սուտ են: Նման բան կարող են ենթադրել մարդիկ, որոնք

«Դոյչլանդֆունկը» հեռասփռել է «Ինչպես է Ադրբեջանը Հայաստանում վախ տարածում» վերնագրով 25 րոպեանոց ռադիոռեպորտաժը. «Ազգ»

Հանրապետության տարբեր տարիքի բնակիչների, ԵՊՀ-ի ուսանողների հետ զրույցից հաղորդման հեղինակների տպավորությունն այն է, որ Հայաստանը պարտությունից հետո լքված է եւ միայնակ, անզորության զգացում ունեն մարդիկ, իսկ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը պատճառ է դարձել, որ հայերն առավել հակվեն Արեւմուտքին:

Արտահերթ նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Աշոտ Դանիելյանը. Մետաքսե Հակոբյան. «Ժողովուրդ»

Պատգամավորը նաև անդրադարձավ նախագահի ընտրությանը, նա նշեց, որ այս հարցի շուրջ ևս պայմանավորվածություն կա, որ վերջնական արդյունքն ունենալուց հետո ԱԺ-ն հանդես կգա հայտարարությամբ և այնուհետև պատգամավորները կկարողանան խոսել։

Քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ

Հայ երիտասարդների «Սասնա Ծռեր» խաղ-փազլը հաղթող է ճանաչվել եվրոպական մրցույթում

 Հայաստանցի պատանիները տեսանյութում պարզաբանում են, թե ինչու են անդրադարձել «Սասնա Ծռեր» էպոսին, ասում են, որ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարել է որպես ամենամարդասիրական էպոս:

ՀՀ քննչական կոմիտեի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ ձերբակալվել է մեկ անձ. ՀԿԿ

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031