Օրվա լրահոսը

Հայ երիտասարդների «Սասնա Ծռեր» խաղ-փազլը հաղթող է ճանաչվել եվրոպական մրցույթում

 Հայաստանցի պատանիները տեսանյութում պարզաբանում են, թե ինչու են անդրադարձել «Սասնա Ծռեր» էպոսին, ասում են, որ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարել է որպես ամենամարդասիրական էպոս:

ՀՀ քննչական կոմիտեի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ ձերբակալվել է մեկ անձ. ՀԿԿ

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։

Մեհդի Սոբհանի. «Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»

Դեսպանի խոսքով՝ Իրանն ողջունում է Հայաստանի վարչապետի «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը։

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իսրայելին Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների մահվան կապակցությամբ

Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք հանդես ենք գալիս ընդդեմ ատելության և բռնության բոլոր դրսևորումների

Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»-ը հատորը ներկայացվեց իրանցի արվեստագետներին

Հայ հյուրերից պարսկերեն լեզվով ելույթ են ունեցել անվանի երաժիշտ և խմբավար Լորիս Ճգնավորյանը և Իրանի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը։ Առաջինը ողջունել է գրքի հրատարակումը, դա համարելով հայ-իրանական մշակութային համագործակցության ևս մեկ առհավատչյա։ Բանասիրական գիտությունների դոկտոր Սիմոնյանը վերլուծել է հատկապես «Ոտքի դատարանն է գալիս» և «Մեծ լռություն» պիեսների պատմական հենքը` Հայոց ցեղասպանությունը։ Սիմոնյանը նաև վերջին պիեսի չափածո հատվածների թարգմանիչն է։

ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում` ֆիշինգից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության առնչությամբ

Քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ բանկերից ստացվող հաղորդագրությունները, բանկային հավելվածների ծանուցումները, բանկային գործարքների հաստատման կոդերն ուղեկցող հաղորդագրությունները վերջիններս ստանում են օտար լեզվով։ Նշել են նաև, որ այդ պատճառով իրենց մոտ առաջանում է շփոթություն և չեն կարողանում տարբերակել, թե դրանք ուղարկվել են բանկի՞, թե՞ զեղծարարների կողմից։ Նշված հանգամանքների հաշվառմամբ՝ Պաշտպանը գրություն է հասցեագրել իրավասու մարմնին։

Պուտինի նկարով պաստառը Կիեւյան կամրջից կախելու համար վարչական վարույթ է հարուցվել «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների նկատմամբ․ Արման Բաբաջանյան

Հայտարարել եմ, որ պաստառի կախման գործողության կազմակերպիչը անձամբ ես եմ եւ, որ իմ ընկերները չեն կրել որեւէ կազմակերպչական կամ գործնական դերակատարում

ՄԻԵԴ-ն ընդունել է, որ խոչընդոտվել է իմ լրագրողական աշխատանքը, սակայն այդ ընթացքում ես նվաստացուցիչ վերաբերմունքի չեմ արժանացել. Անի Գեւորգյան

Հիշեցնեմ, որ դեպքը տեղի էր ունեցել 2014 փետրվարի 14-ին Մաշտոցի պողոտայում, երբ ես լուսանկարում էի ընդդիմադիր երիտասարդների ցույցը, որի ժամանակ նրանց վրա սադրիչների մի խումբ էր հարձակվել։

«Հենց Կոմիտաս էինք նվագում, գերմանացիները ոտքի էին կանգնում»․ կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախումբը համերգային շրջագայության էր

«Կոմիտասը նորություն էր նրանց համար, երևի թե ամենահետաքրքիր համարն էր ամբողջ ծրագրից, որովհետև եվրոպական երաժշտությունը գիտեն, լսել են։ Ծրագիրը, որը նվագում ենք, հայտնի է, բայց երբ վերջում Կոմիտասից 1-2-3 հատվածներ, փոքրիկ ստեղծագործություններ հնչեցին, մեծ տպավորություն թողեց։ Նվագում ենք ամեն ինչ, բայց հենց Կոմիտաս ենք նվագում, ողջ հասարակությունը ոտքի է կանգնում, չես էլ հասկանում՝ ինչու, որովհետև իրենցը չէ, իրենք չպիտի հասկանան, բայց այդպես չէ»,- ասաց Արամ Բադալյանը։

Երկրի ղեկավարը սուրճ առաջարկողի կարգավիճակում. Անաստաս Իսրայելյանը՝ Ալիեւին սուրճի հրավիրելու մասին

30 տարի, երբ Արցախը ազատ էր, Հայաստանը՝ ուժեղ, այդ ժամանակահատվածում այդ նույն Էրդողանը, այդ նույն Ալիեւը նմանատիպ հանդիպումներ մեր ղեկավարների հետ չեն ունեցել: Ոչ թե, որ չեն ուզել, այլ չեն կարողացել. Անաստաս Իսրայելյան

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին և տարբեր հարթակներում, այդ թվում՝ ԵՄ, համագործակցության տեսլականին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը:

Հրապարակում եմ ավելի քան 45 մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998–2018 թվականների ընթացքում. Երեւանի փոխքաղաքապետ

Ահա թե ինչու 2018 թվականի սկզբին մանկապարտեզների հերթերի խնդիրը չափազանց սուր էր կանգնած։ Այսօր ակնհայտ է դառնում՝ ինչու է դա տեղի ունեցել և ովքեր են դրա համար պատասխանատու։

Բիզնեսն աշխատում է ոչ թե լուսնի վրա, այլ կոնկրետ հասարակական միջավայրում. Վարդան Արամյան

Հաղորդաշարի առաջին հյուրն է ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետ Վարդան Արամյանը: Նրա կարծիքով՝ բուրժուազիան, ունենալով նյութական եւ այլ ռեսուրսներ, կարող է հանդես գալ փոփոխություններ թելադրողի, եղանակ ստեղծողի դերում: Դրա համար պետք է գործարարների սերտ համագործակցությունը մտավորական շրջանակների հետ, ընդհանուր ազգային շահի գիտակցումը:

Այս տարի աճել են կոկաին, մարիխուանա և հաշիշ տեսակների առգրավման ծավալները, իսկ ափիոն և մեթամֆետամին տեսակների ծավալները նվազել են. ՊԵԿ նախագահի ասուլիսը

«Զուգահեռաբար աճել է ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը, մասնավորապես, հայտնաբերվել է շուրջ 141 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 84 մլրդ դրամով կամ շուրջ 146%-ով։ Հայտնաբերված թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 39 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի է շուրջ 80%-ով»,- հայտնել է Կոմիտեի ղեկավարը։

Հայաստանը վերջին մեկ տարում 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսում

Այս վարկանիշը ստեղծվում է բազմաթիվ տվյալների վրա հիմնվելով՝ հաշվի առնելով ստարտափների քանակը, որակը և բիզնես միջավայրի պայմանները։

Հիշողություններ լավագույն տարիներից, որ կարոտ են դարձել. Նվիրվում է Արկադի-Տեր Թադևոսյանի ծննդյան օրվան

2011 թվականին էր, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում օրեր շարունակ նախապատրաստվում էին դիմավորելու Արցախյան գոյամարտում լեգենդ դարձած հրամանատար, Շուշիի ազատագրման կազմակերպիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին: Նախատեսած էր՝ անցկացնել յուրահատուկ արիության դաս: Դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Կիմա Խաչատրյանը գրել էր «Անավարտ նամակ» շարադրությունը, որն էլ պետք է բեմադրվեր Կոմանդոսի

Արցախը չկա. նորմա՞լ է, ինչո՞ւ չեք խոսում. «Հայացքն Արցախին». Արթուր Սահակյան

Արցախն իր համար մեծագույն արժեք է, Արցախի կորուստը՝ ծանր ցավ։ Արթուր Սահակյանն այն արվեստագետներից է, որոնք չեն լռում, խոսում են ամեն ցավի մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին

Հայոց Հովվապետը գոհունակություն հայտնեց վերապատրաստման ընթացքում արձանագրված արդյունքների առնչությամբ՝ ընդգծելով աստվածաբանական գիտելիքների վերաթարմացման, հովվական փորձառության փոխանակման, ինչպես նաև Եկեղեցու և հասարակության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումների կարևորությունը։

ՀՀ քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից հափշտակել են այնտեղ եղած մոտ 700 հազար ԱՄՆ դոլարը. Shamshyan.com

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այդ գումարը եղել է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առգրավված գումար: 

Խոզնավար և Խնածախ բնակավայրերի բնակիչները Անահիտ Մանասյանին մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, զբաղվածության և հիմնարար այլ իրավունքների վերաբերյալ

 Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների ողջ համակարգի տեսանկյունից, այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Փաշինյանը քաղաքական շպագատներ է անում, որ իշխանության մնա. Գագիկ Մինասյան

Գնում է՝ հակառուսական ակցիայի է մասնակցում, հետո գալիս է Մոսկվա՝ պրոխորհրդային ակցիայի է մասնակցում, գնում է Եվրոպա, այնտեղ պրոեվրոպական ակցիայի է մասնակցում:

Եղեգնուտի անտառներ բաց թողնվեցին 1950-ից վերացած տեսակ համարվող կովկասյան ազնվացեղ եղջերուներ

Այս կենդանատեսակն ամբողջովին վերացել էր Հայաստանից որսագողության ու իրենց բնական ապրելավայրի ոչնչացման պատճառով։ Կենսաբազմազանության օրվա կապակցությամբ այսօր 9 ազնվացեղ եղջերուներ բաց թողնվեցին ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի անտառային հատվածներ։

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև տեղական հումքից

«Մատենադարանում անընդհատ հաճելի նորություններ կան, որոնք մեզ ստիպում են առնչվել Մատենադարանի մի նոր շերտին՝ հավելյալ անգամ համոզվելով, որ այստեղ գործունեության ընդլայնումը սահմաններ չունի: Մատենադարանն ավելին է, քան պահոցը և գիտական աշխատավայրը. սա նաև փորձառության և հնարավորությունների մի միջավայր է, որտեղ հայկական վերականգնողական թղթի արտադրությունը դառնալու է հիանալի հնարավորություն՝ զարգացման ճանապարհին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնողականության համար:

ԱԽ քարտուղարը և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: Վերոնշյալի համատեքստում կողմերն անդրադարձել են երկկողմ հնարավոր փոխգործակցությանը:

«Ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի զբոսայգի՝ պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական տարելիցով, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից կուղարկվի ծաղկեպսակ»

Աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ: Հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության

Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության՝ ավարտական միջոցառումներով պայմանավորված

Կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ․ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ

Ասրյանը և Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի  Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ

Երբևէ որևէ բողոք չի եղել այն մասին, որ ՀՌՀ-ն սահմանափակում է որևէ մեկի խոսքի ազատությունը։ Սա մեր աշխատանքի կարևոր սկզբունքներից է. Տիգրան Հակոբյան

«Վերջերս իմ ելույթներից մեկում ես եւս մեկ անգամ ընդգծեցի, որ մեզ, որպես կարգավորող մարմնի, այս պարծենկոտ հայտարարությունները, թե մամուլի ազատության ինդեքսում 34-րդ տեղում ենք, չեն գոհացնում։ Մենք դրանում տեսնում ենք մեծ սպառնալիքներ և վտանգներ։ Մեր ոլորտի օրենսդրական դաշտը թույլ է տալիս Հայաստանը դարձնել տեղեկատվական պատերազմների թատերաբեմ»

Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց

Իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են Ալիևի համար սուրճ դնելով։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031