Օրվա լրահոսը
«Կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ապահովվեն խաղողի անխափան մթերումները»․ Պապոյան
Գեւորգ Պապոյանն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է մեկնել Վրաստան եւ հարցը տեղում քննարկել։ Այսօր ասաց, որ չի մեկնել, շատ ակտիվ քննարկումների մեջ են վրացական կողմի հետ։
«Հանուն արդարության պայքարելու համար». Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցը
Ամերիկահայ մոդել, դերասանուհի Քիմբերլի Նոել Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցը՝ վեց տարվա ուսումնառությունից հետո։ Ինստագրամի Stories-ում 44-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել ընկերների և ընտանիքի անդամների կողմից կազմակերպված արարողությունից։ Տեսանյութում նշվում է, որ հանուն արդարության պայքարելու համար Քարդաշյանը 6 տարի շարունակ շաբաթական 18 ժամ, տարեկան 48 շաբաթ, նվիրել է ուսմանը. ընդհանուր առմամբ՝ 5,184 ժամ իրավաբանական ուսուցում։
«Կոչ կանեմ մեր գործարար համայնքին՝ պատրաստվել զբոսաշրջային հոսքերին»․ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիներն առանց վիզայի կայցելեն ՀՀ
Գեւորգ Պապոյանն ասաց, որ այդ երկրներում կենսամակարդակը շատ բարձր է, այդ երկրների քաղաքացիները ֆինանսապես ապահովված են, սա նշանակում է, որ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքեր ենք ակնկալում։
Շարունակվում է մետրոպոլիտենի ժամկետանց ռելսերի փոխարինումը
Մետրոյի անխափան և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով Երևանի մետրոպոլիտենում շարունակվում է դեռևս 1970-ական թվականներից շահագործվող, արդեն ժամկետանց ռելսերի փոխարինումը: Շուրջ 50 տարի անց իրագործվող ծրագիրը ծավալներով աննախադեպ է: Նշենք, որ ռելսերի նոր խմբաքանակը բերվել էր 2024 թվականին: Վերջին 8 ամսվա ընթացքում փոխարինվել է շուրջ 170 տոննա ռելս: Երևանի քաղաքապետարան
Դատարանում միայն գումարի «ինքնությունն էր» պարզված
ԱԱԾ հաղորդագրությամբ հայտնի էին ապօրինի վարձատրություն տված անձինք 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր թիվ 58213420 քրեական գործը։ Գյումրիի ենթադրյալ աղմկահարույց այս գործը, որը հարուցվել էր ՀՀ քրեական oրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով, առնչվում էր սոցիալական աջակցության, հանրային ծառայողների
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքը կսահմանի 32-ը, իսկ յուրաքանչյուր զորակոչից առաջ կսահմանի թվաքանակ
«Բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան՝ միաժամանակ հնարավորություն տալով մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները»։
Մեր առաքելությունն է լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլորին. հենց այդ նպատակով սկսում ենք մարզերում նոր դպրոցներ ստեղծելու ծրագիր. «Այբ»
«Այբ» կրթական ավանում կկառուցվի ավագ դպրոցի նոր մասնաշենք: Ավանի մյուս կարևոր բաղադրիչը Սբ Թարգմանչաց եկեղեցու կառուցումն է
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագրի ընթացքը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Իր խոսքում նախարար Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։ ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի
Ազնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ. Արմեն Սարգսյան
Հանճարեղությունը պարզության մեջ է՝ վստահ էր Ազնավուրը: Այդպես էր նա ապրում ու արարում, այդ մասին էր պատմում…
Ընտրակաշառքի գործը Հակակոռուպցիոն քրեական դատարանում է
Այս գործը հայտնի է նաեւ «Տատիկների գործ» անվամբ: 71-ամյա Անահիտ Խալաթյանի եւ 75-ամյա Կիմա Հայրապետյանի քրեական գործը Հակակոռուպցիան քրեական դատարանում է: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ա. Խալաթյանը հանդիսանալով Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու, ընտրողների հավաքագրումն ապահովելու դիմաց, որպես ընտրակաշառք, Կիմա
Թուրքիայում հնչված ելույթներում անթաքույց ձևով տարածքային պահանջներ են ներկայացվել ՀՀ-ի դեմ. Տիգրան Աբրահամյան
Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բովանդակության և քննարկվող օրակարգի մասին:
Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր. Սուրեն Սարգսյան
Ինտերվենցիայի վտանգը Ռուբիոն իրական է գնահատում:
Չպատժելով Փաշինյանին՝ Հայաստանը խրախուսելու է ապագայում նոր նիկոլփաշինյանների ի հայտ գալը. Ստեփան Հասան-Ջալալյան
Եթե ՀՀ նախկին վարչակազմերից որևէ մեկի օրոք Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, ապագա որևէ ղեկավար չէր կարող հայտարարել, թե Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը. Ստեփան Հասան-Ջալալյան
«Ստիպված ենք եղել աշխատանքների մեկնարկը տալ առանց շինթույլտվությունների, սխալ, չճշգրտված նախագծերով». Աշոտ Խաչատուրյան. «Հրապարակ»
2024 թվականի մայիսից ավարտվել է Չիվայի դպրոցի շինթույլտվության ժամկետը, եւ աշխատանքը դադարում է, քանի որ քաղշինկոմիտեն ո՛չ նախագիծ է հաստատում, ո՛չ շինթույլտվություն է տալիս: 10 գրություն է շինարարն ուղարկում Եղիազար Վարդանյանին, երեքը՝ վարչապետ Փաշինյանին ու մնում է անպատասխան:
Հանրայինի նոր՝ 8-րդ տաղավարը լինելու է ՀՀ անկախության շրջանում հայկական հեռուստատեսության առաջին նոր ենթակառուցվածքը, որի տարածքում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա
Պայմանագրի շրջանակում՝ մասնաշենքի կառուցման նպատակով, չինական կողմը արդեն իսկ գործուղել է անհրաժեշտ քանակությամբ ինժեներական, տեխնիկական անձնակազմ ու աշխատակիցներ
Էջմիածնում հորը սպանած երիտասարդը Երևանում փորձել է ինքնասպանություն գործել
Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը
Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր. «Փաստ»
Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։
Նոր Նորքում 2011 թ. ձեռք բերված բնակարանից բացի՝ Արսեն Թորոսյանը 75 մլն դրամով առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձորում. «Ժողովուրդ»
Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող եւ Քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող, անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, ով չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), եւ մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավորի համար, որ Նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի՝
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Մայիսի 22-ից Երևանի 2800-ամյակի այգու այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու և տեսնելու նոր լուսային և երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր՝ շատրվանների մասնակցությամբ։ Բեմադրությունը կլինի Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում, և այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կօգտագործվի 7 տեսակի 59 ջրաշիթ, ամենաբարձր շիթի բարձրությունը կլինի 15 մետր։
Ասելով, թե կրթությունն ընդամենը նորաձևություն է, արժեզրկվում է կրթական գործընթացի, կրթվելու, կրթության բուն նշանակությունը. «Փաստ»
«Կրթվելը նորաձև է» ռահվիրաներն ի՞նչ ուղերձներ են փոխանցում կրթության հետ կապված, երբ նույն Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ոչ միայն աչքի է ընկնում անհավասարակշռությամբ, այլև փողոցային մակարդակի մեկնաբանություններով։ Անթույլատրելի, շրիշակից ցածր մակարդակի բառապաշարի առումով վերջերս նրանից հետ չի ընկնում նաև նրա տիկինը, դե՝ մյուս քպականների մասին չենք խոսում։
Աղազարյանի կաշառքի գործով անցնողների մասով դատարանը վճիռ է կայացրել. «Ժողովուրդ»
Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»:
Երկուստեք խեղաթյուրված իրականություն
Կրկնվող օրինաչափություն է. հանդիպում են ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, փոխադարձ հավաստիացումներ են հնչում, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, եւ որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական կուրսը: Բայց նման հանդիպումներից քիչ անց ՀՀ իշխանության ներկայացուցիչները եւ իշխանությանը կից «արեւմտամետները» հայտարարում են ճիշտ հակառակը՝ Ռուսաստանն ամենեւին էլ մեր դաշնակիցը չէ եւ ավելին՝ այստեղ մեր
Մի կողմ թողնենք ամենատարածված գնահատականը՝ «մեկն էլ լինի՝ ձե՛զ կրթի». «Կրթվելը նորաձև է» շարժման գրեթե համընդհանուր մերժումն ավելի խորքային պատճառներ ունի. «ՉԻ»
Այս շարժումը շատ շահեկան է նաև նախընտրական քարոզչության առումով։ Նիկոլ Փաշինյանին դա հնարավորություն է տալիս ոչ պաշտոնական նախընտրական քարոզչություն իրականացնել, ընդ որում՝ ոչ բյուջեի հաշվին, ոչ սեփական գրպանի (հիմնականում՝ «հաջողակ տղամարդկանց նվիրաբերած գումարներով»)։
Երբ անընդհատ հարկերը բարձրացնում են, պետական ծախսերը կատարում են սխալ, անընդհատ անորոշություններ են ստեղծում տնտեսվարողների համար, բնական է՝ սա պետք է հանգեցնի գնաճի. Նաիրի Սարգսյան. «Փաստ»
Ասում են, որ գների կարգավորման ֆունկցիոնալ պարտականությունն իրավական առումով դրված է Կենտրոնական բանկի վրա, բայց գիտական, ակադեմիական աշխարհում դեռևս որևէ մեկը չի հիմնավորել, որ Կենտրոնական բանկը կարողանում է ազդել գնաճի վրա կամ զսպել այն
Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ
Առուշ Առուշանյանն Իրան այցի ընթացքում քննարկել է Գորիս-Նաին բազմակողմ համագործակցության հեռանկարները
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսական բաժինների ղեկավարների ուղեկցությամբ, աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաք, հանդիպել քաղաքապետ Հասան Շաֆիին։ Այցի հիմնական նպատակն էր նախանշել մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները և դրանց նոր մեկնարկը։ Աշխատանքային այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ թվում՝ Նաինի մարզային իշխանությունների, տեղական արտադրող
«Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը Լեռնային Ղարաբաղում՝ հետագա ոչնչացումները կանխելու և առկա ժառանգությունը փաստագրելու համար, Ադրբեջանը ինքն է խոսում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրականացման մասին և այն էլ Հայաստանում». հայտարարություն
Լեռնային Ղարաբաղի փախստականների միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց, հայ ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարող հռետորաբանությունը, պատմական փաստերի խեղաթյուրումը, տարածքային պահանջներն ու միջազգային իրավունքի անարգման հետևողական քաղաքականությունը։ Մենք հիշեցնում ենք, որ մի ողջ ժողովրդի իր պատմական հայրենիքից բռնի հեռացումը, իրագործված պատերազմական հանցանքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ անարգումը չեն կարող անպատիժ մնալ։
«Երեք օր մեր դասախոսներին եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին ծանոթացրին, թե ինչ է իրենից ներկայացնում մենեջմենթը սպորտում, ինչպես կարելի է ներգրավել հովանավորների»
«Ժամանակակից սպորտի զարգացումը առանց մենեջմենթի եւ մարքեթինգի, պարզապես, անհնար է». ՀՖԿՍՊԻ-ին համագործակցություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Սոչիի Միջազգային օլիմպիական համալսարանի հետ
Դիանա Գասպարյանը հայտնեց պաշտոնաթողության եւ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին
Դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը, որը ոչ թե ինքնանպատակ է, այլ կենսական անհրաժեշտություն. Արցախի կառավարության անդամները հանդիպեցին Արցախի թեմի առաջնորդին
Սրբազանն իր խոսքում ընդգծեց նաև 2 կարևորագույն հանգամանք՝ մեր առաքելությունը՝ տունդարձը, իրականացնելու ճանապարհին․ առաջինը՝ պահպանել արցախահայության միասնությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, երկրորդը՝ ամեն գնով պահել մեր պետականությունը։


















































