Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը անդրադարձել են դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման համատեղ աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն

Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. «Հետք»

«Հետք». Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի

Հայաստանը դատապարտված է վերբեռնել հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունները, եթե ՀՀ իշխանությունները մտահոգված են հայոց պետականության պահպանման անհրաժեշտությամբ․ Խոսրով Հարությունյան

«Նույնիսկ ԱՄՆ-ը՝ Իրանի ազդետությունը զսպելու հարցում, նախապատվություն է տալիս Իրանի հետ բանակցություններին, ոչ թե ռազմական բիրտ ուժի կիրառմանը»

«Խախտել եք անմեղության կանխավարկածը». լրագրող Լիլիթ Աղեկյանի հայտարարությունն «Աբովյան» ՔԿՀ-ից

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից պահանջում եմ ներողություն խնդրել ինձանից և հրապարակել համառոտ պաշտոնական տեղեկատվություն»

Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ հանդիպմանն անդրադարձել են քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցմանը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են

Գեղարքունիքի մարզում բախվել են ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից

«18 նոր կամավոր կմիանա Խաղաղության կորպուսի մեր երկարամյա ժառանգությանը: Երկու օրից կմեկնեն Հայաստանի քաղաքներ և գյուղեր»

Կայացել է Խաղաղության կորպուսի կամավորների 30-րդ խմբի երդման արարողությունը

Ապրիլին Հայաստան է այցելել 123,705 զբոսաշրջիկ

Ներկայացնում ենք 2025 թվականի ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ.-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ ապրիլին՝ 163,970։ 2025 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36%), Վրաստանից (15%) և Իրանից (9%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-ապրիլին Հայաստան զբոսաշրջային

Իրանի դեսպան. Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո

Իրանը կողմ է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կարևորում է, որ դա անպայման լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին: «Մենք աջակցում ենք խաղաղությանը: Մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք: Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում

Փաշազադե. Հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիաձին՝ պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին

Եթե հայկական պետությունը քաղաքական անգործունակության պատճառով գոյություն չունենա, ապա Հայ ազգային եկեղեցին կարող է շարունակել զորահավաք կենտրոնի առաքելությունը՝ ստեղծելով և ղեկավարելով Վատիկանի նման Գրիգորյան կրոնական պետություն:

Ադրբեջանը մեծամասշտաբ մշակութային ցեղասպանություն է իրականացնում՝ չշրջանցելով նաև համաշխարհային երգարվեստի հարստության՝ Ազնավուրի կիսանդրին. Հովիկ Ավանեսով

Մենք` որպես համաշխարհային մեծության Ազնավուր ծնած ազգի սերունդ, համարժեք պատասխան ու արձագանք ամենից առաջ հենց Ֆրանսիայից ենք սպասում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ

Պետռեգիստրի տվյալներով՝ Քոչարյանների բիզնեսների զգալի մասը հիմնվել է իր նախագահության ժամանակ՝ 2001-2008 թվականներին. Civilnet

Civilnet. Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին մի քանի լրագրողների հետ հարցազրույցում պնդել է, որ իր ընտանիքի ունեցվածքի հիմնական մասը իր նախագահությունից հետո է ձեռք բերվել։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ Քոչարյանների բիզնեսների զգալի մասը հիմնվել է 2001-2008 թվականներին՝ նախագահության ժամանակ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Փաշազադեն հայտարարել է, թե հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է հարևան երկրների համար

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Պարզվում է Ալիևի երեկվա ելույթից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների գրասենյակը ավագանու նիստ է հրավիրել, որին մասնակցել են Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, ավագանու անդամներ, կրոնական միավորումների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ և

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների մասնակիցներից 9 անձ ձերբակալվել է

 ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն,

Կովկասի մահմեդականների վարչությունը «Երևանի մասնաճյուղ» է ստեղծում

«Ազատություն». Բաքվում գործող Կովկասի մահմեդականների վարչությունը այսօր կայացած նիստի ընթացքում որոշել է «Երևանի մասնաճյուղ»՝ «ղազիյաթ» ստեղծել։ APA գործակալության տեղեկություններով՝ նիստին, որ նախագահում էր Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, մասնակցել են մի շարք բարձրաստիճան շիա հոգևորականներ,պատգամավորներ, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են. – «Խոսքը Երևանի (Իրևանի) ղազիյաթի վերականգնման մասին է։ Այն գոյություն

«Գույքի կառավարումից ստացվող ընդհանուր եկամուտները ավելացել են 6․4 անգամ. վերջին երեք տարիներին Պետական գույքի կառավարման կոմիտեն ապահովում է կայուն, հետևողական աճ»

18.6 մլրդ ՀՀ դր ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը

Առաջարկվում է 1 ամիս ծառայելու դեպքում պետական բյուջե վճարել 20 մլն դրամ․ Պապիկյան

 Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

Քննչական կոմիտեն մարտի դաշտում երկու որդիներին կորցրած կնոջից գումար հափշտակողին ձերբակալելուց 72 ժամ հետո ազատ է արձակել, բայց վերջում գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան. Ռոման Երիցյան

2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտի դաշտում երկու որդիներին կորցրած տիկին Ալլայից Երևանում պահանջել են 12.000 ԱՄՆ դոլար՝ Եռաբլուրում թաղված որդիների գերեզմաններն ու շիրմաքարերը պատրաստելու և տեղադրելու նպատակով։ Որդու ավտոմեքենայի վաճառքից ստացված միջոցներին ավելացնելով բարեկամներից հավաքած գումարներն ու որպես զոհվածի ծնող ստացած միջոցները՝ տիկին Ալլան մի կերպ վճարում է պահանջված գումարը, սակայն դառնում խարդախության զոհ։ Որևէ աշխատանք այդպես էլ չի կատարվում, իսկ գումարն էլ չի վերադարձվում։

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում:

Տեր Զգոն քահանա. «Քրիստոնեությունը ազատ կամքի դրսևորում է առաջարկում, որովհետև Աստծուն ստրուկներ պետք չեն»

Տեր Զգոն քահանա Աբրահամյանի անցած ուղին գեղեցիկ ֆիլմի սյուժեի է նման։ Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնից` մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարան, ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունից` մինչև եկեղեցու խորան, իր առջև փակված դռներից` մինչև ուրիշների առջև հոգևոր դռներ բացելու առաքելություն։  Իմ հարցերին Տեր Զգոնի հնչեցրած պատասխաններում կար յուրահատուկ

Շատերը դեռևս ամաչում են խոսել իրենց հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների մասին։ Այս ամիսը օգնում է խախտել լռությունը

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

Լիբանանի ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել

Մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած քաղաքային խորհրդի անդամների ընտրությունը, որոնց արդյունքներով 3 հայ դարձել է Լիբանանի քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, ինչպես նաև Սերժ Մելքոնյանը և Վահրամ Պարսումյանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից։

Օպերային թատրոնից օտարված տարածքներ կամ՝ տեսանելի և անտեսանելի թատրոն

Ներկայացնում ենք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանի մեզ հայտնած խոսքը, ավելի ճիշտ` թատրոնից անբացատրելի, անհասկանալի ձևով օտարված տարածքների թվարկումը:

«Տասնմեկ»-ն առաջին իսկ շաբաթում դարձել է Kinodaran-ի ամենադիտված նախագիծը

«Տասնմեկ»-ն առաջին իսկ շաբաթում դարձել է Kinodaran-ի ամենադիտված նախագիծը:  Սոս Ջանիբեկյանի գլխավոր դերակատարմամբ «11» սերիալի առաջին սերիան պրեմիերայի առաջին իսկ օրերին ռեկորդ է սահմանել Kinodaran-ում: Տվյալն առաջինը հրապարակել է նախագծի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը՝ իր ինստագրամի և ֆեյսբուքի «միայն ընկերների» ցանկում։

Կարեն Խաչանովը Ժնեւի մրցաշարի քառորդ եզրափակչում է

Ժնեւում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանի՝ ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի ու ճապոնացի Կեյ Նիսիկորիի հանդիպումը, որտեղ Խաչանովը հաղթում էր 7:5, 2:5 հաշվով, երկրորդ սեթում ընդհատվել էր անձրեւի պատճառով: Դրանից հետո Նիսիկորին անսպասելի հրաժարվել էր պայքարը շարունակելուց, եւ մեր հայրենակիցը անցել էր քառորդ եզրափակիչ: Այս փուլում Խաչանովի մրցակիցը ավստրիացի Սեբաստյան Օֆներն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Բա ի՞նչ անենք, չասենք՝ խաղաղություն, ուրիշ բան ասենք, որ պատերա՞զմ լինի»․ Գեւորգ Պապոյան

Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսք չկա։

«Կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ապահովվեն խաղողի անխափան մթերումները»․ Պապոյան

Գեւորգ Պապոյանն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է մեկնել Վրաստան եւ հարցը տեղում քննարկել։ Այսօր ասաց, որ չի մեկնել, շատ ակտիվ քննարկումների մեջ են վրացական կողմի հետ։

«Հանուն արդարության պայքարելու համար». Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցը

Ամերիկահայ մոդել, դերասանուհի Քիմբերլի Նոել Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցը՝ վեց տարվա ուսումնառությունից հետո։ Ինստագրամի Stories-ում 44-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել ընկերների և ընտանիքի անդամների կողմից կազմակերպված արարողությունից։ Տեսանյութում նշվում է, որ հանուն արդարության պայքարելու համար Քարդաշյանը 6 տարի շարունակ շաբաթական 18 ժամ, տարեկան 48 շաբաթ, նվիրել է ուսմանը. ընդհանուր առմամբ՝ 5,184 ժամ իրավաբանական ուսուցում։

«Կոչ կանեմ մեր գործարար համայնքին՝ պատրաստվել զբոսաշրջային հոսքերին»․ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Օմանի քաղաքացիներն առանց վիզայի կայցելեն ՀՀ

Գեւորգ Պապոյանն ասաց, որ այդ երկրներում կենսամակարդակը շատ բարձր է, այդ երկրների քաղաքացիները ֆինանսապես ապահովված են, սա նշանակում է, որ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքեր ենք ակնկալում։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031