Օրվա լրահոսը
2 ընկերություններից ավելի քան 112 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը
Էրիխ Ֆոնտոբելի հետ հանդիպմանը քննարկվել է արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ մայիսի 15-ին հանդիպում են ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր։ Նշենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Առանց սոցիալական աջակցության չեմ կարող բնակարանի վարձավճար տալ։ Իմ շրջապատում շատ մարդիկ կան, որոնք նույն խնդրի առաջ են. «Ապառաժ»
«Ապառաժ». Կինը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը․ ամաչում է իր աշակերտներից, ընկերներից։ Ուսուցչուհի էր Արցախում՝ հարգված, ճանաչված։ -Տեղահանվելուց հետո երեք անգամ բնակարան ենք փոխել ու վերջապես գտել ինչ-որ չափով հարմար տուն, որի բնակվարձը կազմում է 150 հազար դրամ։ Աղջիկներս ուսանող են և արդեն իսկ պարզ է, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում։ Տան միակ աշխատողը ես եմ
«Ձենդ կտրի, ես չէի խանգարում քեզ»․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց բղավել իր խոսքն ընդհատող Անի Խաչատրյանի վրա
«Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց․ «Դուք այնքան էժան հայտարարություններ եք անում, որ Վազգեն Սարգսյանին բերում, կապում եք ինչ-որ ավագանու կնոջ մեքենան այրելու հետ։ Ասում էիք, որ պատճառը քաղաքական է, բայց կարծես վարունգը թարս աճեց, ու ստացվեց՝ ձեր անձնական թշնամանքների արդյունքում է»։
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում ապաստան է գտել շուրջ 30 արջ. երկրորդ կենտրոնն է կառուցվում
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ստանձնեց կոնկրետ պարտավորություն՝ խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները։
Դեռ պետք է պարզել՝ եղե՞լ է բռնություն, թմրամիջոց կամ շորթում. ՆԳՆ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացնում Մխչյանի դպրոցում կատարվածի մասին
Ուզում եմ շեշտել, որ տեղեկություններ են տարածվել, թե երեխաների մոտ առաջացել է կախվածություն և սկսել են գումարներ գողանալ՝ նոր խմբաքանակ ձեռք բերելու համար, քրեական վարույթում նման տվյալներ առկա չեն:
Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր. Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը ողջունել է տիկին Դիմիտրիուի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։ Անիտա Դիմիտրիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար՝ վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը Հայաստանի
Հայաստանը 1,5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Հնդկաստանի, 250 մլն դոլարի՝ Ֆրանսիայի հետ. զեկույց
Sputnik Armenia. Հայաստանը Հնդկաստանի հետ 1.5 միլիարդ դոլարի և Ֆրանսիայի հետ 250 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել, ասվում է միջազգային հարցերով ռուսական խորհրդի վերլուծական զեկույցում: Նյու Դելիի հետ կնքված պայմանագրերը ներառում են Pinaka բազմակի կրակի հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային հրթիռների, ականանետների և տարբեր զինամթերքի մատակարարում։ Երևանը նաև գնել է կամ պլանավորում է գնել 155
«Երևանի քաղաքապետարանում մարդիկ լուսնից չեն իջել․ ով կոռուպցիայի մեջ է, պետք է պատժվի»․ Լևոն Հովհաննիսյան
Լևոն Հովհաննիսյանը վստահեցրեց՝ Երևամի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա։
Ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքի` Շվեյցարիայի խորհրդարանականները նոր հարթակ են մեկնարկում
2025 թվականի մայիսի 26-ին Բեռնում իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբը՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և
«ՀՀ բանակը դարձնում են աղքատների զինված ուժեր»․ Գեղամ Մանուկյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծերի մասին
«Փաստորեն Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը կառավարության որոշմամբ են ուզում բերել եւ սրա դեմ ամեն ինչ պետք է անենք, որովհետեւ սա խայտառակություն է։ ՀՀ Սահմանադրությունը բոլոր քաղաքացիներին հավասար է համարում հայրենիքի առաջ իրենց պարտականությունները կատարելու իմաստով։ Հիմա այս նախագծով պարզվում է, որ 20 միլիոն դրամ ունեցողը մեկ ամսով է կարողանում պարտականությունը կատարել, մյուս քաղաքացիները 24 ամիս պետք է ծառայությունը իրականացնեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ալեն Սիմոնյան. Կրկին փորձ է արվել ինձ վերագրել ինչ-որ շենքեր, բիզնեսներ և ունեցվածք
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Ինչպես տեսաք, հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ կրկին փորձ է արվել ինձ վերագրել ինչ-որ շենքեր, բիզնեսներ և ունեցվածք: Խնդրում եմ ուշադիր լինել այն բոլոր մարդկանց, կազմակերպություններին, որոնք փորձ կանեն իմ անունը տալով՝ ինչ-որ հարցեր լուծել, ինձ վարկաբեկել կամ մարդկանց բերանը փակել: Ես գալու եմ յուրաքանչյուր նման բանի հետևից, լինի
«Եթերը նայողներին տհաճ է ծեծկռտուք, շուկայի մակարդակի բազար դիտել»․ Գրիգորյանը՝ ավագանու նիստերի դահլիճում ապակիներ դնելու մասին
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը թաղապետարանում ծեծկռտուքից միայն 20 օր անց հրաժարականի դիմում ներկայացրեց, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ Տիգրան Տեր-Մարգարյանը տվել է իր պատասխանը։ Հրաժարական է ներկայացրել»։
Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաեւ էլեկտրոնային եղանակով
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում ներկայացրել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում
Կա համաձայնություն, որ Ադրբեջանի անունը չտրվի. միջազգային հարթակներում եւս Ադրբեջանի անունը չեն տալիս. Մարինա Մալխասյան
Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների մեծ մասը սկսել են մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների մասին չբարձրաձայնել կամ բարձրաձայնել ընտրովի ձեւով. Մալխասյան
Առաջարկում եմ՝ Լևոն Զուրաբյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ շարունակեն բացահայտել, թե ինչ կապ է ստեղծվել «բուն հայկական օրակարգ» Ղարաբաղի հարցի և Ռուսաստանի շուրջ/հետ կազմակերպությունների, պայմանագրերի միջև. Մարիա Կարապետյան
Ինչի՞ց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցրեց Արևմուտքում բողոքել Ռուսաստանից և ի՞նչ գնով լուծեց զենքի խնդիրը
Վլադիմիր Վարդանյանը լուրջ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին, իսկ Փաշինյան-Ալիեւ զրույցի թեմայից տեղյակ չէ, ժամանակ չի ունեցել
Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց՝ իրավական առումով էլ խնդիր կա, քանի որ իմպիչմենտը գործընթաց է, որը բնորոշ է նախագահական համակարգ ունեցող երկրներին, այն հայտնվում է նախագահին, իսկ Հայաստանում խոսքը կարող է լինել կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու մասին։
Բյուրեղավանի «կոմունալի պետ» Վոլոդյա Հայրապետյանն աթոռը քաշել է, որ նստի և նկատել է նռնակը. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր` մայիսի 20-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ են տեղադրել: Մարտական նռնակը հայտնաբերվել է նշված վարչական շենքի` ժողովրդին հայտնի կոմունալի պետ Վոլոդյա Հայրապետյանի աշխատասենյակում,
Ապրիլին ավելի քան 15 մլն դրամի ապրանքն է մատակարարվել առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու. ՊԵԿ
Ապրիլի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքները Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած
Ասել, թե ՀՀՇ այդ որոշումը գիտակցված մարտավարություն է եղել, ստախոսություն է. Մարիա Կարապետյան
Ընդդիմությունը ՀՀՇ-ին պարտադրել է այդ որոշումը՝ ինչի առթիվ զարմանալ պետք չէ, քանի որ ՀՀՇ-ի մեջ էին այնպիսի անձիք, ինչպիսին է օրինակ Դավիթ Շահնազարյանը։ Վերջին տարիներին էլ նման պարտության մե՛զ են փորձում մատնել՝ ոչ պատահաբար էլի Վազգեն Մանուկյանից սկսելով, բայց չի հաջողվի։ Պատմությունը էլ չի կրկնվի։
«Կրկեսը չհասկացա: Շատ տգեղ ու տհաճ եք արտահայտվում, ինչն աններելի է»․ միջադեպ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վրդովվեց՝ ամեն կերպ փակում եք մեր խոսելու հնարավորությունը։
Մեղրաշենում սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել
Դատախազը 2025 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի
ՄԻԵԴ-ը նկատել է, որ գործերի հոսքը դադարել է, իսկ ԲԴԽ-ն փոխել է գործելակերպը. Արա Ղազարյան
Ապրիլի 23-ին ՄԻԵԴ-ը մեկ օրում հաղորդակցեց բոլոր հավաքված գործերը Կառավարության հետ։ Դա շատ հազվադեպ քայլ է դատարանի կողմից
Ռուս ուղղափառ Եկեղեցու Ադրբեջանի թեմի առաջնորդի հակահայկական դիրքորոշումների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի Հայաստանի ռուսական համայնքը
Մեր ռուս բարեկամները, կարծում եմ, հասկանում են, որ Հայ-ադրբեջանական պատերազմը տեղափոխվել է տեղեկատվական ու գիտա-մշակութային դաշտ և այս պատերազմում մենք իրավունք չունենք պարտվելու։ Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունն էլ ավելի լուրջ կվերաբերվի այս մարտահրավերներին։
Թիրախում էին առավելապես ռուսական համարանիշները. օտարերկրացին մեքենայի համարանիշները գողանում էր, թողնում «Տելեգրամի» հասցե
Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները: Ընդ որում, առավելապես
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից 32 բջջային հեռախոս է հայտնաբերվել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման մասին, մայիսի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, մանրակրկիտ զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի Ա․Հ․-ի կողմից բերված սառնարանը։ Զննության արդյունքում սառնարանում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են
«Մեր ևս մեկ «շպիոն»-ի դատապարտեցին 18 տարվա ազատազրկման»
Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտարկելու լավագույն միջոցը նրանց հայերի հետ կապի մեջ մեղադրելն է։ Նման գործերով անցնում են բազմաթիվ ադրբեջանցիներ։
«Երբ քաղաքացին ապահով կանգնած է քվեախցիկի հետեւում, կարող է եւ նկարել, եւ օնլայն ռեժիմով շփվել իր տասովշիկի հետ»․ Աղազարյանի եւ Ասլանյանի նախագիծը մերժվեց
Նախագծով նախատեսվում է Ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետում «հանձնաժողովին դեմքով եւ թիկունքով դեպի պատը» բառերը փոխարինել «թիկունքով դեպի հանձնաժողովը» բառերով:
Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։ Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc Media կայքում, ըստ որի՝ Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում
ՔԿ պաշտոնյան պնդում է՝ միֆ է, թե ՀՀ-ում անչափահասների շրջանում ապօրինի թմրամիջոցների շրջանառությունը մեծ ծավալների է հասնում
2024-ին 40 կին, 7 անչափահաս է ապօրինի թմրամիջոցների շրջանառության համար ենթարկվել պատասխանատվության


















































