Օրվա լրահոսը

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը

Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։

Իրանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota»

Ռուբեն Վարդանյանի բողոքը կրկին մերժվել է. Sputnik

 Sputnik. Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող դատավորական կոլեգիայի դեմ: Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։ Դատախազները դիմել են դատարանին միջնորդությունը թողնել առանց քննության։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հայտարարել է, որ բողոքը թողել

Երևանի ավագանու որոշմամբ բնակիչներն ազատվեցին հունվարից մայիս՝ մինչև հուլիսի 31-ը հաշվարկված աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից

Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության վճարները կարող են վճարել գործարկված հաշվառման նոր համակարգով, որին ինտեգրվել են մի քանի հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ: Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի պարտքն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների միջոցով՝ yerevan.am, pay.e-community.am, «Հայփոստ», Еasy pay, «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղեր: Քանի որ առկա համակարգին ինտեգրված չէր առցանց վճարման հնարավորությունը, որով

Լուրջ մրցակից՝ Անդրանիկ Քոչարյանի՝  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին

Գյումրեցի նախկին իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը 44-օրյա պատերազմի իրական պատկերը ներկայացնելու ու շրջանառվող կեղծ տեղեկություններին, թե «հայ զինվորը չի կռվել, այդ պատճառով ենք պարտվել», վերջ դնելու նպատակով սկսել է նկարահանել հաղորդաշար, որը կոչվում է «Ճանապարհ դեպի Արցախ»։ Նկարահանումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի տարբեր բնակավայրերում, պատերազմի անմիջական մասնակիցների պատմություններն են,  վկայությունները։ «Պահանջը վաղուց կար:

«Դժվար է ասել՝ սա անտեղյակությա՞ն հետևանք է, թե՞ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու և մարդկանց ապակողմնորոշելու փորձ». լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, հնչեցրել է իրականությունը խեղաթյուրող մի շարք պնդումներ և անհիմն գնահատականներ լրագրողական կազմակերպությունների հասցեին։ Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարը նախ դժգոհություն է հայտնել ներքոստորագրյալներիս՝ ապրիլի 22-ին տարածած հայտարարությունից, որում քննադատվում էր Կառավարության ապրիլի 17-ի որոշումը «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ

Նավթի շուկան նվազելու է, իսկ պղնձինը՝ հինգ անգամ աճելու. հանքարդյունաբերության վերաբերյալ քննարկում ՀԱՊՀ ուսանողների հետ

Պոլիտեխնիկցիները չեն թաքցնում` ձեռնարկությունը տարածաշրջանում դիտարկվում է որպես խոշոր ու գրավիչ գործատու:

Կյանքից հեռացել է կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող Արթուր Աբրահամյանը

Մոսկվայում 89 տարեկան հասակում մահացել է հայկական ջազի ակունքներում կանգնած ջազային երաժիշտ, կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող Արթուր Աբրահամյանը: Արթուր Աբրահամյանը ծնվել է 1935 թվականին՝ Երևանում: Երաժշտական կրթությունը ստացել է Պ. Չայկովսկու անվան դպրոցում: 1963 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Արթուր Աբրահամյանը նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած պետական նվագախմբում և բազմաթիվ այլ ժողովրդական, սիմֆոնիկ,

«Ձեր բոյկոտն ընդամենը մեկ ամսվա արդյունք տվեց, եթե դուք վստահ եք, որ մարդիկ բոյկոտում են, ինչո՞ւ եք հիմա այս դահլիճում, ոչ թե բոյկոտում»․ Արմեն Գալջյանը՝ ի պատասխան ավագանու ընդդիմադիր անդամների մեղադրանքների

Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ ինքն ունի նորմալ հարաբերություններ երկրորդ, երրորդ նախագահների հետ, Նիկոլ Փաշինյանի հետ էլ է ունեցել լավ հարաբերություններ, բայց խզել է։

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը: Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում

Առողջապահության նախարարությունը մանիպուլյատիվ պարզաբանում է տարածել. Սուրեն Նազինյան

Սույն թվականի մայիսի 12-ին Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանմամբ՝ ես՝ Սուրեն Նազինյանս, մայիսի 10-ին hetq.am-ի հետ հարցազրույցում իբր ստահոդ և մանիպուլյատիվ պնդումներ եմ արել։ Պատասխանատու կերպով վերահաստատում եմ, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, այո՛, փորձել է ինձ պարտադրել համաձայնվել Հանձնաժողովի կազմած՝ ավելի քան 87 միլիոն ՀՀ դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ։ Հաշվի առնելով, որ նախարարության պարզաբանման

Արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային

Փորձաքննության արդյունքներով՝ Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր

Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն:

Կառավարությունում խորհրդակցության ընթացքում անդրադարձել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման մեխանիզմներին

Քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ

ՌԴ-ն պատշաճ գնահատական պետք է տա. Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ Արցախում հուշարձանների ոչնչացման առնչությամբ

Ստեփանակերտում կատարված հանցագործության փաստի առթիվ պետք է քրեական գործ հարուցվի՝ «Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշների պղծման, Հայրենիքի պաշտպանների հիշատակը հրապարակայնորեն վիրավորելու» առիթով:

«Կոռուպցիայի մասին դասեր կարող եք վերցնել ձեր քաղաքական լիդերներից»․ Ավինյանը՝ Իսկանդարյանին

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը, դիմելով Տիգրան Ավինյանին, ասաց․ «Յոթ տարվա իշխանություն եք, կոռուպցիոն սխեմաները պիտի բացահայտած լինեիք, կոպեկ-կոպեկ տայիք ժողովրդին»։

Անիտա Դիմիտրիուն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման համար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի

Կանգնած ենք վճռական պահի առջև։ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա. Արարատ Միրզոյան

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան ԵՄ. կառուցելով ընդհանուր ապագա» Ուրախ եմ

ՀՀ նախագահը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին և Քարոլին Մուգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Հանրապետության նախագահը կարևորել է Համագումարի աշխատանքը՝ որպես ամերիկյան և, ընդհանրապես, միջազգային հանրությանը Հայաստանում և մեր տարածաշրջանում

Ավելի խիստ պատիժ կսահմանվի տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի գողությունների համար

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական

Սյունիքում քննարկվել է 18 հուշարձանների վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը

Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Հիշեցնենք՝ ավելի վաղ իրավապահները խուզարկություն էին իրականացնում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում:

Ասել եմ՝ օրենքով նկատողությունները կստանաս, ու ստացել է․ Շենգավիթի թաղապետը՝ ձերբակալության և ազատումների մասին

Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավարը, անդրադառնալով Գևորգ Ստեփանյանի այն տեղեկացմանը, որ իրեն դիմել է Շենգավիթ վարչական շրջանի բազմամյա աշխատակիցների մեկը, ասաց․ «Այն մարդը ում ձերբակալել են, իր բացթողման արդյունքում է եղել»։

ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստում քննարկվել են ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով: Հանդիպման

«էդ ինքնավստահությունը Ձեր մեջ որտեղի՞ց»․ Պեդրո Զառոկյանը՝ Տիգրան Ավինյանին

Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Իմ վստահությունը գալիս է մի հանգամանքից, և դա այն է, որ իմ որևէ գործողություններով վերջին յոթ տարիների ընթացքում որևէ տեսակի նմանատիպ գործողություն չեմ արել, որը քրեական պոտենցիալ ունեցող հոդվածով կարող է անցնել։ Իմ որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իմ նկատմամբ»։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը չի հասկացել, որ անհրաժեշտ է ամրապնդել ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ ոչ թե խաթարել ռուս-հայկականը. Զախարովա

Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ունի լայն օրակարգ բոլոր ուղղություններով՝ ոչ միայն քննարկումների մակարդակում, այլ շատ կոնկրետ եւ կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար․ «Որ դա շատերին՝ փոքրամասնությունից, դուր չի գալիս, մենք դա էլ գիտենք։ Հետևաբար, մենք կենտրոնանում ենք կառուցողական, դրական օրակարգի վրա»։

Համադրելով երազայինն ու ռեալականը՝ երբեմն ֆանտաստիկ, երբեմն՝ ռոմանտիկ-դրամատիկ մեկնաբանությամբ. Արթուր Դուրգարյանի «Մետամորֆոզներ» խորագրով անհատական ցուցահանդեսը

Առանձնահատուկ ուզում ենք շեշտել Դուրգարյանի արվեստին բնորոշ արտիստիզմը, որը հորինվածքներում դրամատիկ հնչեղություն է ստանում՝ շնորհիվ կերպարների որոշակի գրոտեսկայնության կամ աբսուրդի հասնող իրավիճակների։ Իսկ գունագծային էքսպրեսիվ ռիթմերը սրում են դինամիկ ընթացքն ու անհանգիստ, քաոսային միջավայրի միստիկ տրամադրությունը։

Առ այսօր նույնիսկ զեկույց չի տվել այդ քննիչ հանձնաժողովը, որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները. Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար պետբյուջե փոխանցելու և այդ գումարներն «ուտելու» համար: «Հայաստան» խմբակցության սիրելի առաջնորդին հիշեցնեմ, որ 2021 թվականին այդ նույն «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031