Օրվա լրահոսը
Անիտա Դիմիտրիուն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե Հունանյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող
Քաղաքացու առաջարկը՝ տեղադրել կոթողն իր նախնական տեղում, վտանգավոր է հուշարձանի հետագա պահպանության տեսանկյունից. պարզաբանում
Էլարից պայթեցումների ժամանակ գտնված սեպագիր արձանագրությունը տեղում մնալու պարագայում ուղղակի վերանալու էր
«Թքած, կպցրած մանկապարտեզների մասին խոսում է նաև ՏիկՏոկի՝ իմ հավատարիմ հետևորդներից Նիկոլ Փաշինյանը»․ Մեսրոպ Մանուկյան
Ըստ Մեսրոպ Մանուկյանի՝ ակնհայտ ճնշում կա ՔՊ-ական ավագանու անդամների վրա։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 20-ին, 21-ին, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,
«Ժողովուրդ ջան, նեղություն չքաշեք՝ տակը մի հարց է մնում զեկուցվող, էդ մի հարց էլ չզեկուցվող դարձնենք, տեսնենք՝ ինչ է լինում»․ Մանուկ Սուքիասյանը հեգնեց
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ ասաց․ «Նախորդ նիստում ձեր առաջարկած մեկնաբանությունների վերաբերյալ դրական քվեարկեցինք, և փորձը ցույց տվեց, որ ձեր նպատակը ոչ թե հարցի քննարկումն է, այլ ինչ-որ բոյկոտ կամ անկազմակերպվածություն առաջացնելու հնարավորություն ստանալն է»։
ԼՂ հակամարտությունից հետո Ադրբեջանում փորձում են արմատախիլ անել անկախ մամուլի մնացորդները. «Լրագրողներ առանց սահմանների»
Ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեթոդաբար ոչնչացրել է մեդիա բազմակարծությունն իր երկրում, և այս ճնշումն ավելի է սաստկացել 2023 թվականի աշնանից
«Նկատվում է պարտադիր զինվորական ծառայությունից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ»․ Պատիժները խստացվում են
«2023 թվականի ընթացքում նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ արդեն 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին»։
Սյունիքում Անահիտ Մանասյանը վստահեցրել է`վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական մարմիններին
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում
Կարեն Կարապետյանն իր այդ որոշումը՝ չառաջադրվել վարչապետի պաշտոնում, պայմանավորեց ընտանիքի կողմից իր վրա նախորդ օրը գործադրված լրջագույն ճնշմամբ. Սամվել Ֆարմանյան
Ինձ փոխանցված տարբեր աղբյուրներից գիտեմ, որ Կարապետյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից նախ հավաստիացել էր, թե արդյո՞ք հնարավոր է խաղաղ եղանակով՝ առանց արյան, երկրում վերականգնել հասարակական կարգը, և հավաստիանալուց հետո, որ այո՝ հնարավոր է, կարգադրել էր Գասպարյանին անել դա: Ոստիկանապետը, հավանաբար, ինքն իրեն ապահովագրելով հնարավոր հետևանքների քաղաքական պատասխանատվությունից, խնդրել էր գրավոր ձևակերպել այդ հանձնարարությունը, ինչը Կարապետյանը չէր արել: Հավանաբար իր հերթին մտահոգ լինելով, որ ոստիկանական հնարավոր գործողությունների ժամանակ կարող են զոհեր լինել:
Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ դարի ձեռագիր շարակնոցը՝ նրա մակագրությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: 🔹Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ դարի ձեռագիր շարակնոցը՝ նրա մակագրությամբ․ «Հայկական
Անցյալն անցյալում թողնելու ջատագովներն բառացիորեն ընկել են պատմության հետևից, անդրդվելիորեն ձգտելով վերբեռնել մեր հավաքական հիշողությունն ու աշխարհընկալումը. Արա Այվազյան
Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ ընդունել են «հաղթողների» կամքը՝ թաքնվելով պատրանքային խաղաղության հետևում
«Վարչապետ դառնալու իմ շանսերն ամենաբարձրն են, բայց ես ըտենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձեւի տղա եմ»․ Հովիկ Աղազարյան
«Ես ռեյտինգավորել եմ ՔՊ որոշ գործընկերների՝ ըստ Նիկոլ Փաշինյանի հավատարմության աստիճանի։ Եվ Ալեն Սիմոնյանն ամենաբարձր աստիճանն ունի՝ 2,73 Նիկոլ։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը հավասար է 2,73 Նիկոլի»։
Խուզարկություն է իրականացվում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում
«Ազատություն». Իրավապահները խուզարկություն են իրականացնում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում: Գերատեսչությունից հայտնում են, որ «որևէ աշխատակից այս պահին ձերբակալվածի կարգավիճակ չունի»: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Լավրովի այցին ընդառաջ պաստառներ է պարզել
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Սրբազան պայքարի» աջակիցներին բերման են ենթարկել ու տուգանել են «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» պաստառի համար: ՌԴ նախագահին անվանարկող պաստառների համար որեւէ մեկին բերման ենթարկելու եւ տուգանելու մասին այս պահին հայտնի չէ:
Ջրանջատում Երևանում, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 21-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Միրաքյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Գրիգոր Զոհրապի, Սիսակյան, Գ.Հակոբյանց, Գ․Հասրաթյան,
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել
Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️
Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 06:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին և 23-ին՝ ժամը 15:00-16:00- ն ընկած ժամանակահատվածում՝ FM ռադիոալիքների հեռարձակումը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սթրես են ապրում ժողովրդի էս վերաբերմունքից, եւ մարդ ու կնիկ հարձակվում են մեր վրա»․ Էդգար Ղազարյան
«Երեկ պատգամավոր Էմմա Պալյանն էր եկել քաղաքացիների հետ ընդունելություն անցկացնելու, նա հրաժարվեց միայն ինձ ընդունել։ Հիմա իմ պայուսակում է հաղորդում հանցագործության մասին։ Եվ այս հանդիպումից հետո փոստային բաժանմունքից այսօր դա կուղարկվի գլխավոր դատախազություն»։
Տնից, սեփական հայրենիքից զրկված ու ողբերգությունով անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ. Տիգրան Աբրահամյան
10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է:
«Սրբազան պայքարի» աջակիցներին տուգանել են «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» պաստառի համար
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նրանց ազատ են արձակել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից՝ տուգանքի որոշում կայացնելով:
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ
«Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ»,– «Sputnik Արմենիա»–ին ասել է ՀՀ ՔԿ խոսնակը։
Երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը
Հիմա էլ նեղանում է, թե ինչո՞ւ իրենից իմփիչմենտի թեկնածու դուրս չի գալիս, և ինչու են իրեն «Նիկոլ -2» անվանում. Արտակ Զաքարյան
Եվ այս ամենից հետո, դու դեռ հանդգնում ես իմփիչմենտի գործընթացում քեզ մեջտե՞ղ գցել…
Ծնողներն ակնկալիքով գնում են ԱԱԾ տնօրենի մոտ, նա փոխանակ լուրջ աշխատանք անելու, ծնողներին մատաղ է խոստանում: Ալեն Սիմոնյանն էլ հայտարարում է, որ Ղարաբաղը երբեք մերը չի եղել, բա որ մերը չի եղել, իմ երեխուն ո՞ւմ համար տարաք. «Հրապարակ»
Պետք է ծնողներով կոշտ միջոցների դիմենք, պետք է ցույցեր կազմակերպել
Թրամփ Քրէյկ Միսաքեանը նշանակեց Հիւսիսային Քալիֆորնիոյ դաշնակցային դատախազ
Նախագահ Տանըլտ Թրամփ Հայ իրաւաբանական միութեան երկարամեայ անդամ Քրէյկ Միսաքեանը նշանակեց Հիւսիսային Քալիֆորնիոյ դաշնակցային դատախազ։ Նշանակումը, զոր Հայ իրաւաբանական միութիւնը ողջունեց, պէտք է Ծերակոյտին կողմէ հաստատուի: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:
Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ
Հաշվի առնելով «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի՝ Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»:
Կռացած, ուսերը կախ: Հասկանալի է՝ Փաշինյանն անելու է այդ բոլոր զիջումները, բայց դրա արդյունքը կտեսնենք ուշացումով, օրինակ, 2026թ․ ընտրություններից հետո. Արթուր Մարտիրոսյան. «Հրապարակ»
Բանակցային հարցերով փորձագետ Արթուր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վերլուծում է Փաշինյանի՝ Տիրանա այցն այն տեսապատկերների ու կարճ, դրվագային զրույցների հիման վրա, որոնք հասանելի դարձան հանրությանը։ «Եթե նայենք ոչ վերբալին, Փաշինյանը կռացած է, ես կասեի՝ ուսերը կախ, երբ նա սկզբում մոտենում է Ալիեւին՝ խոսելու համար։ Սա խոսում է հնազանդության ու վստահության պակասի մասին։ Երբ արդեն նստած
Փոխանակ պայքարեն կոռուպցիայի դեմ, գնում են կաշառքն օրինականացնելու ճանապարհով: Օրենքի ընդունումից հետո սոցիալական բևեռացումը կդրվի օրինական հիմքերի վրա. «Փաստ»
Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով և ծառայել ավելի կարճ ժամկետ, ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլ փաստացի ձևավորում է խոշոր բևեռացում. մի կողմում կլինեն նրանք, ովքեր կարող են վճարել և ազատվել ծառայությունից կամ ծառայության անցնել «հեշտացված» տարբերակով, մյուս կողմում նրանք, ովքեր ստիպված են իրենց ուսերին
Կոռուպցիայի հիմնական ցուցիչը ամբարտավան կեցվածքն է
«Բերեք որեւէ փաստ, որ մենք հարստացել ենք ապօրինի ճանապարհով»՝ այդ երգը մենք լսում ենք 30 տարուց ավելի: Փաստերը բերվում են լրատվամիջոցներում, դրան ի պատասխան ասվում է, որ այդ ամենը ընդդիմության ասեկոսեներ են, որոնք որեւէ իրավական հետեւանք չեն կարող ունենալ: Կոռուպցիայի մասին պաշտոնական փաստերը բերվում են միայն «նախորդ հանցավոր ռեժիմի» վերաբերյալ, եւ քանի որ այդ երեւույթը
Բերման են ենթարկել «Սրբազան պայքարի» աջակիցներին՝ պաստառ փակցնելու համար
Այսօր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է, եւ շարժման աջակիցները նրա թեւավոր խոսքերով պաստառներ են փակցնում Երեւանի կամուրջներին:


















































