Օրվա լրահոսը
«Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի էյնշտեյն»․ Քոչարյան
«Երբ դատավարության շրջանակներում գա ժամանակը, մենք ամբողջ հիմնավորումները ներկայացնելու ենք։ Արդեն պարզվեց՝ Քաջարանն ում է պատկանում, «Սպայկայի» հետ ընդհանրապես կապ չունենք, 5 բանկն ու «Զվարթնոցը» իմը չեն»։
ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում. Իմանգալի Տասմագամբետով
Տասմագամբետովը հույս ունի, որ Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը կնպաստի լարվածության նվազեցմանը նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում:
«Ադրբեջանը նախ ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ, այժմ էլ մշակութային հետքերն է ջնջում՝ փորձելով իրավաքաղաքական պաշտպանության հիմքեր ստեղծել. սրանք փոխկապակցված գործողություններ են»
Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության պղծումն ու բնակավայրերի ոչնչացումն իրավաբանական տեսանկյունից մշակութային ցեղասպանություն է։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ «Ադրբեջանն իրեն բնորոշ վարքագծով ձգտում է վերացնել հայկական մշակույթի հետքերը Արցախի տարածքում՝ հետագայում քաղաքական նկատառումներով օգտագործելու համար։ Բայց միաժամանակ ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանի իշխանության պասիվությունը քննադատության ենթակա է, եթե
Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտել ընդունել Էդգար Ղազարյանին
«Կարծեմ, էդ Էմմա Պալյանը նա է, որի եղբայրը գրախանութ ունի, Շիրակի մարզի գնումներն իր գրախանութից են անում։ Դա է՞ն է, որ ամուսինը պետք է անձրեւի տակ չմնար, վերցրել է օգնական։ Դա է չէ, ո՞նց որ»,- լրագրողների հետ զրույցում հեգնեց Էդգար Ղազարյանը։
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ hանդիպմանը ՀՀ նախագահն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և
Ինչո՞ւ Քոչարյանը չի միանում Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին․ «Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, վստահ չեմ, որ դա ճիշտ է»
Նրա խոսքով՝ իրեն այս հարցով թիրախավորում են նրանք, ովքեր այդ թեման առաջ են տանում՝ նախաձեռնողներն ու աջակցողները։ «Տվյալ դեպքում, ես ենթադրում եմ, հարցի ենթատեքստը Հանրապետական կուսակցությունն է։ Հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն»։
«Անընդունելի է, որ 2025 թվականին մենք քննարկենք կամ տեսնենք նմանատիպ դրսեւորումներ կամ պատկեր»․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Բաքվում հայ ռազմագերիների մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց՝ իզուր չէ, որ Անիտային իր եւ ՀՀ-ի ընկերն է համարում, քանի որ նա եզակի մարդկանցից է, ովքեր միջազգային հարթակներում խոսել է եւ վստահորեն շարունակելու է խոսել՝ պաշտպանելով հայկական շահը, ՀՀ-ի տեսակետը․ «Ասեմ ավելին՝ եզակի մարդն է, ով Դուբլինում կայացած համաժողովի ժամանակ, որը համընկավ Ղարաբաղից հայ ժողովրդի տեղահանման հետ, այդ հարցն է բարձրաձայնել։ Սրանով է նաեւ ձեւավորվում մեր վերաբերմունքը՝ Կիպրոսի, Կիպրոսի մեր գործընկերոջ նկատմամբ»։
Թեև թույլտվության ժամկետը լրացել է, Ջաջուռում օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար
2021թ. ապրիլի 1-ին նշանակված շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը «տեղ հասավ» 4 տարի հետո
Ինչու է ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Երեւանում Կարեն Ասոյանը ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչն է ԵԱՏՄ-ում: Բայց նրան հանդիպելու շարժառիթն այլ է՝ դատական մի գործընթաց, որի սկիզբը դրվեց 2018թ. հուլիսի 6-ին, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանը ծանոթանալով հայցվոր Արթուր Գասպարյանի ներկայացուցիչ Դ. Վարդանյանի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանողներ Կարեն
Պապիկյանը և դեսպան Սոֆիանոպուլոսը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող
Երբ պետք է՝ ոչինչ չեք անում։ Ձեր անգործության պատճառով 10 մլն դրամին համարժեք գույք է հափշտակվել. Ռոման Երիցյան
Տեսագրության մեջ երևացող տղամարդը «Սմոք հաուս» ՍՊ ընկերության 4 տարբեր խանութներից տարբեր ժամանակահտվածներում գողություն է կատարում։
Արդյո՞ք Հայաստանում կա հազարավոր կրթված, ֆիզիկապես ուժեղ ու առողջ մարդ, որ պատրաստ կլինի +/- 250 հազար դրամ մաքուր աշխատավարձով պարեկի ծանր ու պատասխանատու գործին դիմել. Դանիել Իոաննիսյան
Բայց մի բան հարցնեմ. արդյո՞ք դա ընդունելության ֆիլտրի խնդիր է: Այդյո՞ք ընդունելության պրոցեսում որևէ բան փոխելով կարող ենք էապես բարելավել ապագա պարեկների կրթվածությունն ու պատրաստվածությունը:
Պնդում են, թե ամեն ինչ հրաշալի է. տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. մայիսից դանդաղեց, իսկ նոյեմբերին արձանագրվեց ռեկորդային ցածր ցուցանիշ՝ ընդամենը 1.2 տոկոս. Հայաքվե
«Հայաքվե». Այս քաղաքական արկածախնդիրները, որոնք աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի մեջ են, քարոզչական հնարքներով և տարբեր համայնքներում զանազան ուղղորդված խմբերի հետ զրույցներում պնդում են, թե ամեն ինչ հրաշալի է: Մինչդեռ վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսությունն «օգտվում է» ռուս-ուկրաինական հակամարտության և այլ պատճառներով առաջացած դրական արտաքին գործոններից, ու հենց դրա հաշվին այս վարչախմբին հաջողվեց զգալիորեն համալրել «աննախադեպների» ու
Ստամբուլի բանակցությունները հավանաբար կձախողվեն
Թրամփը ներքուստ կանգնած է Ուկրաինայի կողքին Եթե ուշադիր վերլուծենք հատուկ ռազմական գործողության ողջ ընթացքը, ինչպես նաեւ 2022թ. մարտին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հաշտության առաջին բանակցությունների ընթացքը, ապա բոլոր հնարավորությունները կան կարծելու, որ այս բանակցությունները եւս կարող են ձախողվել: Փորձենք հիմնավորել ասվածը: Փաստացի, առաջին բանակցությունները ձախողվեցին Ուկրաինայի մեղքով, չնայած նրանց մշտական պահելաձեւի համաձայն, նրանք փորձեցին մեղքը գցել
«Ալբանիայի կադրերը տեսանք, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, կուչ եկած, ոնց որ ծառան տիրոջ առջեւ հարաբերություններ են ձեւավորվել»
«Չեք տեսնո՞ւմ՝ ինչ է ուզում այս մարդը։ Ուզում է մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքն իր քաղաքական հեռանկարը շարունակի, եւ սա խաղաղության հետ որեւէ առնչություն չունի»։
ՄԻՊ-ն ընդգծում է՝ շարունակական քայլեր պետք է ձեռնարկվեն գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ
«Դա էլ են գցում ռուսի գրպա՞նը․ ՌԴ-ն առաջարկում էր կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետն ասաց՝ մենք կկռվենք»․ Ռոբերտ Քոչարյան
«Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականին, ես նախագահել եմ մինչեւ 2008 թվականը։ Ինը տարի երբեք որեւէ խոսակցություն իմ հետ Հայաստանին միավորելու Միութենական միությանը, չի եղել։ Չկա այդպիսի բան, համենայնդեպս չի եղել այն ժամանակ»։
Լուկաշենկոն արձագանքել է Ծառուկյանին. Բելառուսի հայերը եկեղեցի ունեն, որի օծումը կատարել է Գարեգին Բ-ն
Հայաստանում Բելառուսի դեսպանատունը շնորհավորել է հայ ժողովրդին Բելառուսում առաջին հայկական առաքելական եկեղեցու՝ Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման և պաշտոնական բացման կապակցությամբ: «Վստահ ենք, որ այս կարևոր իրադարձությունը նոր հնարավորություն կտա ավելի խորանալ հավատքի, հոգևոր մաքրության և ավանդական քրիստոնեական արժեքների համատեղ պաշտպանության կարևորության շուրջ մտածելու։ Ամենափորձության ժամանակներում կրոնը եղել է անսասան բարոյական ուղեցույց՝ մեր եղբայրական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել. 3 վիրավորներից 2-ը ՊՆ զորամասի ծառայողներ են. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N
Մասիսում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամը
Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար
Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում
Ermenihaber. Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի (Արամ Տերտերյան) կյանքի մասին թուրք-հայկական համատեղ ֆիլմ է նկարահանվելու։ Ծրագիրը պատրաստվում է «Քարա քեդի ֆիլմ»-ի և «Լույս» մեդիայի համագործակցությամբ։ Հայաստանում գործընկերներն են «Անսո ֆիլմ»-ը և պրոդյուսերներ Անի Գալստյանն ու Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։ Նշվում է, որ ֆիլմը լինելու է Թուրքիայի և
Պերլինի յայտնի հրէական ճաշարանը «Իսրայէլի օր»-ը ընտրած է կատակով մը նշելու պաղեստինցիներուն սպանդը
Գերմանիոյ մայրաքաղաք Պերլինի կեդրոնին մէջ վերջերս ցուցադրուած մէկ անորակ որմազդը փոքր գայթակղութեան պատճառ դարձաւ, հակասելով երկրին սովորաբար Իսրայէլի անսասան աջակցութեան՝ հակառակ անոր, որ վերջինս (Կազայի մէջ*) ցեղասպանութիւնը կը շարունակէ:
«Փողի գողը գող է, հողի գողը գող չի՞։ Հողի գողն էլ է գող»․ Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը զգուշացրեց՝ ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով․ «Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքերը, շինությունները, հարկերը, կցակառույցները, առաջ տված բալկոնները»։
ՆԳՆ-ն հաստատում է՝ դժբախտ պատահար է գրանցվել Լունապարկում. Փաստինֆո
Լունապարկում ատրակցիոններից մեկը պոկվել է ու ընկել աշխատակցի վրա. նա կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ու մինչ այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար․ կհանդիպենք 2026-ին»․ Տիգրան Տեր-Մարգարյան
Հրաժարական տված վարչական շրջանի ղեկավարն իր ընդդիմախոսներին զգուշացրեց․ «2026-ը սարերի ետևում չէ։ 2026-ին հանդիպելու ենք, ես մասնակից եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»։
Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:
Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնում հաստատված 10 ընտանիքների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով այսօր Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը Արագածոտնի մարզում էր։ Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, ովքեր «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ, իրենց տնտեսապես կայունացման և սոցիալական
Ինչպես է ընդունել Իրանի նախագահը հայ և «ադրբեջանցի» պաշտոնյաներին
2025 թ. փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ընդունել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի օգնական, սուլթանի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին: 2025թ. մայիսի 18-ին Իրանի նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Համաձայն «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում սահմանված արարողակարգային ավագության՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի
Մոմ վառեցինք Տաթևի վանքում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է՝ ճանապարհին մոմ վառեցինք Տաթևի վանքում։


















































